«Արմօյլ»-ը չի կատարում տեսչական մարմնի որոշումը, ահազանգում են Եղվարդից

«Արմօյլ»-ը չի կատարում տեսչական մարմնի որոշումը, ահազանգում են Եղվարդից

ԷկոԼուր

Հուլիսի 20-ին «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակչից այն մասին, որ «Արմօյլ» ՓԲԸ-ի նավթավերամշակման գործարանի շինարարությունը շարունակվում է: «Օրենքով գործարանի շինարարությունը կասեցված է, բայց իրենք գիշեր-ցերեկ ակտիվ աշխատում են, անգամ նոր մարդկանց են աշխատանքի վերցրել», - ահազանգեց բնակիչը:

«ԷկոԼուր»-ն ահազանգն ուղղում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

Նշենք, որ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին որոշում է կայացրել կասեցնել «Արմօյլ» ՓԲԸ-ի նավթավերամշակման գործարանի շինարարությունը: Պատճառն այն է, որ գործարանի շինարարությունը սկսելուց առաջ ընկերությունը չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսվող գործունեության հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով` նավթավերամշակման արտադրությունը ենթակա է փորձաքննության որպես «Ա» կատեգորիայի ամենաբարձր ռիսկայնություն ունեցող գործունեություն:

 

 

 

 

Հուլիս 20, 2018 at 17:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր