Ահազանգ. Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը լցվում են Ողջի գետ

Ահազանգ. Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը լցվում են Ողջի գետ

ԷկոԼուր

Հուլիսի 5-ին Հայկական բնապահպանական ճակատը Կապան քաղաքի տարածքում ֆիքսել է` ինչպես են Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը խառնվում Աճանան գետին և հոսում, լցվում Ողջի գետը: Արծվանիկի պոչամբարը շահագործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով` 2018 թ-ի մարտին Ողջի գետի ջրի որակը Քաջարանից ներքև և Կապանից ներքև գնահատվել է 5-րդ դասի` ամենավատ որակի ջուր մոլիբնդենի, պղնձի, մանգանի, կոբալտի բարձր պարունակությունների արդյունքում:

5-րդ դասի ամենավատ որակի ջուր ունի նաև Աճանան (Նորաշենիկ) գետը գետաբերանի հատվածում` նիտրիտ իոնի, մոլիբդենի, մանգանի, ծարիրի բարձր պարունակությունների արդյունքում:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից «ԷկոԼուր»-ին հայտնեցին, որ ահազանգի հիմքով վարչական վարույթ է հարուցվել: «Սյունիքի տարածքային բաժինն այս պահին տարածքում զննում և նմուշառում է իրականացնում, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ», - փոխանցեց տեսչական մարմնի մամլո խոսնակ Վրույր Պեպանյանը: Իսկ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը օրեր առաջ հայտարարել էր, որ Ամուլսարից հետո տեսչական մարմինը ստուգումներ կանցկացնի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում:

Տեսանյութը` ՀԲՃ-ի



17:24 Հուլիս 09, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news