

ԷկոԼուր
Կարկուտը երկու անգամ` մայիսի 12-ին եւ 17-ին մեծ վնաս պատճառեց Արմավիրի մարզին: Մայիսի 12-ին կարկուտից տուժեց 46 տնտեսություն: Մայիսի 17-ի վնասները հաշվում են: Հարցին, թե ինչ անել, պատասխանում է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:
«Կարկուտի դեմ պետք է ոչ թե պայքարել, այլ հարմարվել: Այն միջոցառումները, որ կիրառում են, հեռանկարային չէ: Այն էներգետիկան, որ ամպամածությունն ունի, դրա համար մարդու կողմից չափելի քանակի էներգիա չկա: Մեր ատոմակայանն աշխատացնես այդ ամպի դեմ, չի աշխատի: Ոչ թե պետք է պայքարել եղանակի դեմ, այլ հարմարվել,- ասաց Արամ Գաբրիելյանը,- Ասենք, կարկուտը եկավ, այստեղ պետք է թափվեր, այստեղ դու մեղմեցիր, բայց չէ որ դու մեղմելով, թույլ չտալով, որ անձրեւը գա, կամ քիչ գա, ամպը հեռանա, այս կողքը, որ պետք է այսքան տեղումներ տեղի ունենային, ջուր բերեր, այստեղ չի գա այդ անձրեւը: Մենք չենք նկատի, որ այնտեղ երաշտ եղավ, չենք ասի, գիտեք, երաշտը եղավ այն պատճառով, որ մենք կարկուտի դեմն առանք այստեղ: Նույնիսկ դա գնահատել չի լինի»: Մեր կողմից նշենք, որ վնասը նվազագույնի հասցնելը ոչ միայն գյուղացիների խնդիրն է, այլեւ կառավարության, ով պետք է երաշխավոր դառնա:
Մայիս 20, 2013 at 17:23
