Մետաղների պարունակության գերազանցում Դեբեդում` Ախթալայի ԼՀԿ-ի պոչատարի արտահոսքի հետևանքով

Մետաղների պարունակության գերազանցում Դեբեդում` Ախթալայի ԼՀԿ-ի պոչատարի արտահոսքի հետևանքով

ԷկոԼուր

Ախթալայի ԼՀԿ-ի պոչատարի արտահոսքի հետևանքով Դեբեդ գետում գրանցվել է մետաղների պարունակության գերազանցում: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:

Այլ մանրամասներ Պեպանյանը չներկայացրեց` նշելով, որ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքներն ամփոփելուց հետո կհրապարակվեն:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ից ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ էր անցկացնում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում պոչատարի արտահոսքերի վնասը պարզելու համար: Իսկ ահազանգն արտահոսքերի մասին հնչել էր դեռ 2017 թ-ի դեկտեմբերին: Ս.թ. հունվարի 24-ին էլ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Գևորգ Գորգիսյանը տեսանկարահանել էին, թե ինչպես են Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարի տարածքից թունավոր արտահոսքերը հոսում շրջակա միջավայր:

Անդրսահմանային Դեբեդ գետը ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017թ-ի տվյալների համաձայն` 5-րդ դասի ամենաաղտոտված գետերից է, որտեղ թույլատրել չափաքանակները ամենից շատ գերազանցել են մոլիբդենը և կախյալ նյութերը:

 

19:49 Փետրվար 07, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news