

ԷկոԼուր
Սեւանա լճում ծանր մետաղները եւ տոքսիկ տարրերը գերազանցում են սահմանային թույլատրելի նորման: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2012թ. դեկտեմբերին Սևանա լճի 5 դիտակետերից վերցրել է 18 փորձանմուշ: Պարզվել է, որ ըստ ձկնատնտեսական նորմաներով գնահատման, Սևանա լճից վերցված փորձանմուշներում 1,1-1,9 անգամ գերազանցել են ամոնիում իոնի, 1,1-1,9 անգամ` ԹՔՊ-ի, 1,2-1,4 անգամ մագնեզիումի, 5,4-5,9 անգամ` վանադիումի, 1,3-2,0 անգամ` քրոմի, 1,1 անգամ` պղնձի և 1,8-2,0 անգամ սելենի սահմանային թույլատրելի նորմաները:
Մարտ 01, 2013 at 14:10
