Ինչպես են ոչնչացրել Դալմայի այգիները (Լուսանկարներ)

Ինչպես են ոչնչացրել Դալմայի այգիները (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Երեւանցիների անտարբերության, լռության պայմաններում ոչնչացրեցին Երեւանի հայտնի պատմամշակութային եւ բնապահպանական համալիր Դալմայի այգիները:

«ՆԱՅԵՔ...!!!!! Երևանի Դալմայի այգիների պատմական հուշարձաններն են ու կենսաբազմազանությունը, որ մեր, Երևանցիներիս, անտարբեր աչքի առաջ... հավերժորեն թաղում են զվարճանքի կենտրոնների ու ասֆալտ-բետոնի տակ...»,- Facebook սոցիալական ցանցում ահազանգում է «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը` ներկայացնելով Facebook-ի օգտատեր Տիգրան Սարգսյանի լուսանկարները: Դալմայի այգիների անցյալն եւ ներկան ներկայացված է Տիգրան Սարգսյանի ֆոտոալբոմում:

Արդեն 9-րդ տարին է, որ Դալմայի այգիների հողոգտագործողները պայքարում են իրենց իրավունքների վերականգնման ուղղությամբ, որոնք խախտվել են Երեւան քաղաքապետարանի որոշմամբ: Հիշեցնենք, որ 2004թ. Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք քաղաքապետարանը հատվածաբար վաճառեց Երեւանի կանաչ գոտին` Դալմայի այգիները, յուրօրինակ պատմամշակութային համալիրը` անտեսելով մարդկանց իրավունքները, ովքեր ստեղծել են այդ այգիները եւ պահպանել են մութ եւ ցուրտ 90-ականներին: Այժմ այգիների փոխարեն առանձնատներ են եւ բազմահարկ շենքեր: Սակայն ոչ ՀՀ նախագահի ապարատից, ոչ կառավարությունից, ոչ առավել եւս Երեւանի քաղաքապետարանից հարցին լուծում չի տրվում:

Լուսանկարները Տիգրան Սարգսյանի

14:47 Փետրվար 01, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news