Հանրությունը բողոքում է փոքր ՀԷԿ «Խաչաղբյուր-2»-ի շինարարության դեմ (տեսանյութ)

Հանրությունը բողոքում է փոքր ՀԷԿ «Խաչաղբյուր-2»-ի շինարարության դեմ (տեսանյութ)

ԷկոԼուր

Հոտկեմբերի 11-ին, ժամը 13:00-ին,  բնապահպանության նախարարության շենքի դիմաց տեղի է ունենալու խոշոր բողոքի ակցիա, որին նաև մասնակցելու են ազդակիր համայնքի՝ Գետահովտի բնակիչները:

Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա, Լաստիվեր ջրվեժից քիչ ներքև, իրականացվում է փոքր ՀԷԿ-ի լայնածավալ շինարարություն՝ երկրորդը նույն գետի վրա: Շինարարությունը ընթանում է առանց համապատասխան օրինական հիմքերի: Բնապահպանական փորձաքննությունը կատարվել է հապճեպ և թերի, իսկ հասարակական երկու լսումները կրել են ձևական բնույթ: Շինարարությունն արդեն աղետալի ազդեցություն է թողել Արջատխլենիների արգելավայրի վրա: Թվով շուրջ 10 խոշոր շին-տեխնիկա՝ բուլդոզերներ, տրակտորներ, ներխուժել են արգելավայր, ինչպես նաև անտառապատ տարածքներ՝ ամբողջությամբ ավիրելով դրանք.

«Այսօր առավոտյան մեկնեցինք Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ: Տեղում պարզեցինք այն, ինչ ֆիկսված է տեսանյութում: Այն զարհուրելի տեսարանը և բնության ավերակները, ինչպես նաև ՀԷԿ կառուցելի անօրինակ փաստաթղթերը և գյուղացիների միահամուռ պայքարը հանձնում ենք հասարակության դատին: Այսօր մեզ հաջողվեց դադարեցնել ապօրինի շինարարությունը և ազատագրել բանտարկված Գետը բետոնից: Գյուղացիների օրինական պահանջները չկատարելու դեպքում, մենք այն ինքներս կկատարենք: Հիշեցնենք, որ գյուղը ՈՏՔԻ Է ԵԼԵԼ ու վաղը ժանանելու է ուղիղ դեպի բնապահպանության նախարարություն:

Միանալով Գետահովիտ համայնքի բնակիչների արդարացի պահանջին՝ պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինարարությունը եւ ամբողջությամբ վերականգնել բնությանն ու Գետահովիտ համայնքին հասցված վնասները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել բնությանը վնաս հասցրած մասնավոր կազմակերպությանը: Բոլորիդ կոչ ենք անում մասնակցել»,- նշված է հաղորդագրության մեջ` ակտիվիստների կողմից ուղեկցող տեսանյութով: Փոքր ՀԷԿ «Խաչաղբյուր-2»-ի հարցը, որը ազդում է երկու գյուղերի վրա`Ենոքավանի և Գետահովիտի, ակտիվորեն քննարկվում է հանրության կողմից: Գետահովիտի բնակիչները դեմ են, իսկ Ենոքավանի գյուղապետը, որը նախկինում տվել էր իր թույլտվությունը, անվավեր ճանաչեց այն:



Հոկտեմբեր 11, 2012 at 13:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր