S.O.S.`սողանք Դիլիջան տանող ճանապարհին (Լուսանկարներ)

S.O.S.`սողանք Դիլիջան տանող ճանապարհին (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Դիլիջան տանող ճանապարհը` շրջադարձերի մոտ, սողանքի վտանգի տակ է: Նոյեմբերի 9-ին ԷկոԼուրի ֆոտոխցիկը ֆիքսեց, թե ինչպես է ճանապարհի կողքի սարից հողի  մի զգալի շերտ ծառերի հետ միասին առանձնացել եւ հոսում ցած:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրությունն ենք հրավիրում այս ահազանգի վրա` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար, հակառակ դեպքում չենք խուսափի դժբախտ պատահարներից, առավել եւս հիմա, երբ անընդհատ տեղացող անձրեւները նպաստավոր պայմաններ են ստեղծել սողանքների ակտիվացման համար:

17:17 Նոյեմբեր 11, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news