«S.O.S. Գառնի» նախաձեռնության նամակին առաջինը պատասխանեց ՀՀ բնապահպանության նախարարությունը

«S.O.S. Գառնի» նախաձեռնության նամակին առաջինը պատասխանեց ՀՀ բնապահպանության նախարարությունը

ԷկոԼուր

ՀՀ վարչապետին ուղղված «S.O.S. Գառնի» նախաձեռնության նամակին, որը ստորագրել է 300 գառնեցի, առաջինը պատասխանեց ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Նամակով գառնեցիները պահանջում էին «…«Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագիրը մտցնել օրինական դաշտ և անցկացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթաց»:

ՀՀ բնապահպանության նախարարության 2017թ-ի հունիսի 14-ի 5/07.1/51204 պատասխան նամակում նշված է. «Ի պատասխան Ձեր 2017թ-ի հունիսի 7-ի գրության հայտնում եմ, որ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագիրը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության չի ներկայացվել»:
Իր հերթին ավելի վաղ «S.O.S. Գառնի» նախաձեռնության անդամ Արուսյակ Այվազյանին ուղղված ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի 2017թ-ի ապրիլի 14-ի 03/13/971-17 պատասխան նամակում նշված է, որ Քաղցրաշենի ծրագրում նախաձեռնված փոփոխությունները վերաբերում են ոչ թե ողջ նախագծին, այլ միայն նախագծի 1-ին լոտին, որը հիմնական նախագծով մասամբ առնչվում էր Գառնիի կիրճին:
Հարց է առաջանում, թե արդյոք օրինական է առանց բնապահպանական փորձաքննության Քաղցրաշենի ծրագրում փոփոխություններ իրականացնելը և կյանքի կոչելը` հաշվի առնելով, որ Ազատ գետը սահմանագծում է Խոսրովի պետական արգելոցը:

17:32 Հունիս 19, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news