Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սկսել է քննել Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սկսել է քննել Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

ԷկոԼուր

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սկսել է քննել Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքը: Աղբյուրի համաձայն` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2014թ. մարտի 18-ին Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներ՝ Ռուսայել, Ժենիկ, Շաղակ, Վ. Մաշինյանների, Լ.Ռամազյանի, Լ.Ալիխանյանի, Ռ.Մելիքսեթյանի, Ա. Ալիխանյանի և այլ գյուղացիների գանգատների հիման վրա քննվող թվով 9 գործերով հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը:

Հիշեցնենք, որ 2007 թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց 1278-Ն (Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հողամասեր տրամադրելու մասին) և 1279-Ն (ՀՀ Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին) որոշումները, որոնցով Շնողի եւ Թեղուտի 81.483 հեկտար հողերի, ինչպես նաեւ անտառային հողերի նկատմամբ ճանաչվեց բացառիկ, գերակա հանրային շահ: Բնակիչներին իրենց հողերի համար, որպես փոխհատուցում, առաջարկվել էր կադաստրային գնից ցածր գին` մեկ քմ հողակտորի համար 37-65 դրամ: Մինչդեռ Թեղուտ եւ Շնող համայնքների 1 քմ հողի կադաստրային արժեքը  տարիներ շարունակ 222 դրամ էր: Իրենց հողերը վաճառել չցանկացող գյուղացիները դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Գործով զբաղվում է փաստաբան Կարեն Թումանյանը՝ Բաց Հասարակության Ինստիտուտ-Հայաստանի օժանադակությամբ և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն:

18:39 Օգոստոս 07, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news