Ռուսաստանում քննարկվել են Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված հարցեր

Ռուսաստանում քննարկվել են Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված հարցեր

araratnews.am

ՀՀ Կառավարությունը Ռուսաստանում քննարկել է ներդրումային նախագծեր, այդ թվում` արդյունաբերական։ Այս մասին ԵՏՀ գլխամասային գրասենյակում լրագրողներին հարցերին պատասխանելիս  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ռուսաստանյան գործընկերների հետ բանակցությունները սկսվել են դեռ նախքան Մոսկվա գալը` Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ, որտեղ Փաշինյանը հանդիպում է ունեցել «ՎՏԲ բանկի» նախագահ Անդրեյ Կոստինի, Ռուսաստանի բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովի և Ռուսաստանի գործարար շրջանակների և տնտեսական գերատեսչությունների այլ կարևոր ներկայացուցիչների հետ։

Փաշինյանը նշեց, որ Տիտովի հետ քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի գործարարների կապերի սերտացման հնարավորությունները։

Վարչապետի խոսքով` ներդրումային նախագծերի իրականացման համար ժամանակ է անհրաժեշտ, և այդ ժամանակը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործել։

«Քննարկվել են ոչ թե ներդրումների չափերը, այլ դրանց բովանդակությունը», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ «ՎՏԲ բանկի» հետ քննարկվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ֆինանսավորման հարցը։ Ալավերդու հանքավայրն ու պղնձաձուլարանը Հայաստանի հյուսիսում ավելի քան հազար աշխատատեղ են ստեղծում, իսկ սև (չզտված) պղինձը մտնում է երկրից արտահանվող տասը խոշոր ապրանքների մեջ։

«Հույս ունեինք, որ մինչև 2018 թվականի վերջ կհաջողվեր վերականգնել Թեղուտի աշխատանքը։ Սակայն դատական խնդիրներ առաջացան։ Որքանով գիտեմ, դրանք այսօր լուծվում են, և մենք հույս ունենք, որ «ՎՏԲ բանկը» կկարողանա պայմանավորվել հանքավայրում կառավարում իրականացնող օպերատորի հետ», -  շեշտեց Փաշինյանը։

17:41 Հունվար 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news