«Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագիրը մտավ ակտիվ փուլ

«Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագիրը մտավ ակտիվ փուլ

ԷկոԼուր

«Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագիրը մտավ ակտիվ փուլ: Մարտի 1-ին և 2-ին ԷկոԼուրի թիմը քննարկումներ անցկացրեց Լոռու մարզի Շնողի համայնքի և Թեղուտ բնակավայրի բնակչության հետ: Քննարկման կարգախոսն էր «Եղիր իրազեկ և պահանջատեր, պաշտպանիր քո շահերն ու իրավունքները ԱՃԹՆ հայաստանյան գործընթացում»:


Հանդիպում Շնողում

Հանդիպում Թեղուտում

Ծրագրի համակարգող ԷկոԼուրի նախագահ, ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Ինգա Զարաֆյանը ներկաներին ներկայացրեց ծրագրի նպատակները, կոչ արեց ակտիվ մասնակցել քննարկումներին և ներկայացնել իրենց առաջարկությունները ԱՃԹՆ գործընթացի վերաբերյալ: Ծրագրի փորձագետ սոցիոլոգ Անահիտ Մկրտչյանը սոցիոլոգիական հարցում անցկացրեց Շնողի բնակիչների շրջանում` պարզելու, թե «Թեղուտ» ՓԲԸ-ի սոցիալական ծախսերը որքանով են համապատասխանում համայնքի կարիքներին, որքանով է հանքարդյունաբերությունը ազդել Շնող խոշորացած համայնքի զարգացման և բնակչության սոցիալական վիճակի, առողջության, շրջակա միջավայրի վրա: Հարցումների արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն ավելի ուշ:

Ծրագրի փորձագետ ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Հարություն Մովսիսիյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող ԱՃԹՆ գործընթացը, հրապարակված ազգային զեկույցը, ինչպես նաև «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքի դրույթները`քննարկելով, թե ինչպես օրենքը կարող է տարածվել Շնող համայնքի վրա, ինչպես կարող են օգտվել բնապահպանական վճարներից և ինչ բնապահպանական և առողջապահական ծրագրերի իրականացման անհրաժեշտություն կա համայնքում:
Բնակիչները քննարկեցին, թե «Թեղուտ» ՓԲԸ-ի ֆինանսական ծախսերը որքան են համարժեք իրականում ընկերության կողմից իրականացված սոցիալական և բնապահպանական ծրագրերին, մարդկանց և բնությանը պատճառած վնասին:

Բնակիչներին բաժանվեցին ԱՃԹՆ գործընթացի վերաբերյալ իրազեկման թերթիկներ: Դրանք փակցվեցին նաև հանրային վայրերում:

Քննարկմանն ակտիվ մասնակցություն ունեցավ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, որի նախագահ Օլեգ Դուլգարյանն իր թիմով աջակցեց հանդիպումների կազմակերպմանը:

Շարունակելի

Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

19:56 Մարտ 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news