Թեղուտի պաշտպանները մեղրի հերթական տոնավաճառն են անցկացնում Շնող գյուղում

Թեղուտի պաշտպանները  մեղրի հերթական տոնավաճառն են անցկացնում Շնող գյուղում

ԷկոԼուր

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 7-ին Լոռվա մարզի Շնող գյուղում կանցկացնի մեղրի և այլ բարիքների տոնաավաճառ: Ինչպես տեղեկացնում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, տոնավաճառի մասնակիցները հնարավորություն կունենան գալ և հե՜նց տեղում համտեսել ու գնել անարատ մեղր, մրգեր, չրեր, մուրաբաներ, տնական պանիր և խոտաբույսեր, ինչպես նաև վայելել Լոռվա գեղատեսիլ բնությունն ու հաճելի մշակութային միջոցառումները: Մինչ տոնավաճառը` սեպտեմբերի 6-ին, կկայանա էկոարշավ-տուր Լոռվա մարզում, այնուհետև համով-հոտով գիշերակաց Թեղուտի և Շնողի B&B-ում:

«ՕԳՆԵՆՔ ՏԵՂԱՑԻՆԵՐԻՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՆՔԻՆ

Միասին կերտենք այլընտրանքային ապագա, այցելենք գյուղեր և գնենք բարիքներ ՀԵՆՑ ՏԵՂՈՒՄ», -ՀՀ քաղաքացիներին կոչ է անում Նախաձեռնությունը: 

Տոնավաճառին մասնակցելու համար Նխաձեռնությունն ապահովում է Երևան-Շնող-Երևան տրանսպորտային փոխադրումն ընդամենը 2000 դրամով, ցանկացողները կարող են միանալ իրենց անձնական մեքենաներով, հեծանիվներով կամ մոտոցիկլետներով:

Մասնակցության համար հարկավոր է զանգահարել և գրանցվել` զանգահարելով 094 80 38 76 հեռախոսահամարով մինչև սեպտեմբերի 5-ը:

Հիշեցնենք, որ 2013թ-ին նույնպես կազմակերպվել էր նմանատիպ տոնավաճառ: Այդ տոնավաճառի ընթացքում վաճառվել է շուրջ 1.5 տոննա մեղր:



12:56 Սեպտեմբեր 02, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news