Փոխվել է Ծաղկաշատ-Ախետքի պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի վերաբերյալ հանրային քննարկման անցկացման օրը եւ վայրը

Փոխվել է Ծաղկաշատ-Ախետքի պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի վերաբերյալ հանրային  քննարկման անցկացման օրը եւ վայրը

ԷկոԼուր

Փոխվել է Ծաղկաշատ-Ախետքի պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի տեղամասում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկման օրը եւ վայրը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, տեխնիկական պատճառներով հանրային քննարկումները սեպտեմբերի 7-ի փոխարեն տեղի կունենան սեպտեմբերի 10-ին եւ ոչ թե Թեղուտ գյուղում  գտնվող Թեղուտ լեռնային համալիրի տարածքում, այլ Ալավերդու քաղաքապետարանում` ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների  մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է Լոռու մարզի անտառային տարածքներում, Շնող գետի ավազանում,  իրականացնել պղնձի եւ մոլիբդենի որոնման աշխատանքներ: Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտը գտնվում է ՀՀ Լոռու մարզում` Թումանյանի տարածաշրջանում: Ընդգրկում է մոտ 140կմ2 տարածք: Ուսումնասիրվող տարածքում են գտնվում Ակներ, Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերը: Մոտակա բնակավայրերն են` Ալավերդի, Ախթալա քաղաքները, Շամլուղ, Թեղուտ, Շնող, Ճոճկան, Արճիս, Մեծ Այրում, Այրում համայնքները: 

Նախատեսվում է կատարել 1:25000 մասշտաբի հետևյալ համալիր երկրաբանաորոնողական աշխատանքները`

  • Ախտեքի տեղամասում` ՀԲ մեթոդով էլեկտրահետախուզում 10 կմ2  տարածքում, մագնիսահետախուզում 10 կմ2  տարածքում, երկրաքիմիական ուսումնասիրություններ 10 կմ2  տարածքում, հորատանցքերի հորատում 2500 մ:
  • Ծաղկաշատի տեղամասում` ՀԲ մեթոդով էլեկտրահետախուզում 15 կմ2  տարածքում, մագնիսահետախուզում 15 կմ2 տարածքում, երկրաքիմիական ուսումնասիրություններ 15 կմ2  տարածքում, հորատանցքերի հորատում 2500 մ:

ՀՀ Լոռու մարզի Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների» աշխատանքային ծրագրից, Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտի երկրաբանական ուսումնասիրութունը փոխկապակցված է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ:

15:38 Օգոստոս 27, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news