«Թեղուտ» ՓԲԸ-ի ֆինանսական հոսքերը` ներկայացված ԱՃԹՆ-ի շրջանակներում

«Թեղուտ» ՓԲԸ-ի ֆինանսական հոսքերը` ներկայացված  ԱՃԹՆ-ի շրջանակներում

ԷկոԼուր
«ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ն պաշտոնապես ներկայացրել է 2016 և 2017 թվականների համար իր ֆինանսական հոսքերը, մասնավորապես, պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտադրանքը, թե ում է վաճառել, ինչքան է արտահանել, որքան հարկեր, տուգանքներ, բնօգտագործման և բնապահպանական վճարներ է հատկացրել, աշխատատեղերի քանակը, ազդակիր համայնքներին ֆինանսական աջակցությունը և այլն:



ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ի 2016 և 2017 թթ. գործունեության վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը
(ըստ ընկերության ներկայացրած հաշվետվությունների, www.eiti.am)

Այս տվյալները Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչներին ներկայացրեց «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները՝ ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի փորձագետ ՀՀ ԱՃԹՆ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) ԲՇԽ (Բազմաշահառու խումբ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Հարություն Մովսիսյանը մարտի 1-ին և 2-ին այդ գյուղերում անցկացված «Եղիր իրազեկ և պահանջատեր, պաշտպանիր քո շահերն ու իրավունքները ԱՃԹՆ հայաստանյան գործընթացում» թեմայով քննարկման ժամանակ: Տվյալները հրապարակված են Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցում: Այդ տվյալներին կարելի է ծանոթանալ նաև ԷկոԼուրի կայքում հրապարակված Հարություն Մովսիսյանի կողմից պատրաստված տեղեկատվական փաստաթղթում: Այս փաստաթղթում ներկայացված է նաև, թե ինչ հնարավորություններ է համայնքների համար ստեղծում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործում» ՀՀ օրենքը և ինչպես կարելի է պաշտպանել համայնքի իրավունքները ԱՃԹՆ գործընթացում:

 

Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Մարտ 05, 2019 at 18:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր