Հայաստանը շուտով խնդիրներ կունենա Վրաստանի հետ Թեղուտի հարցով

Հայաստանը շուտով  խնդիրներ կունենա Վրաստանի հետ Թեղուտի հարցով

ԷկոԼուր 

«Կառավարությունը միանշանակ որևիցե բնապահպանական խնդիր չի լուծում»,- ասաց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանն արդեն խնդիրներ ունի  հարևան պետությունների հետ` կապված միջսահմանային ջրերի աղտոտման հետ: «Մի կողմից ուզում են տուրիզմ զարգացնեն, մյուս կողմից Զանգեզուրում և Թեղուտում ամեն ինչ աղտոտում, սպանում են: Արաքս գետի  վերաբերյալ բնապահպանական նորմերը պահելու համար ոչ թե Հայաստանի իշխանությունները պահանջներ ունեն, այլ Իրանի: Իրենք ամեն ամիս Արաքս գետի մոնիտորինգ են անում, և եթե իրենց այդ պահանջը չլինի, մենք կհայտնվենք շատ ավելի վատ վիճակում:  Ես տեղեկություն ունեմ, որ պաշտոնապես նոտա չի դրվում, բայց ոչ պաշտոնապես զգուշացվում է, որ գիտեք ինչ, չափն անցել եք: Նույնը սպասվում է Վրաստանի հետ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հարցով»,-ասաց Վահագն Խաչատրյանը:

10:59 Նոյեմբեր 12, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news