Կիրականացնի՞ «Վալլեքս Գրուպը» իր խոստումը

Կիրականացնի՞ «Վալլեքս Գրուպը» իր խոստումը

ԷկոԼուր

Լոռու մարզի Թեղուտ համայնքի հերթական խնդիրներին ավելացել է ջրի խնդիրը: Հարցը քննարկվել է Թեղուտ գյուղում  հունվարի 15-ին  «Վալլեքս Գրուպ»   ընկերության հետ հանդիպման ժամանակ:

ԷկոԼուր.

-Այս հարցը բարձրացվել է դեռեւս 2006թ-ին, երբ «Վալլեքս Գրուպ» ընկերությունը ներկայացրեց Թեղուտի նախագիծը: Լոռու մարզի նախկին մարզպետ  Հենրիկ Քոչինյանը առաջ քաշեց Թեղուտ եւ Շնող համայնքներին խմելու եւ ոռոգման ջրով ապահովելու հարցը, որ այն անհրաժեշտ է լուծել: Բայց մինչ այժմ այս հարցը դեռ չի լուծվել, չնայած որ ընկերությունը նախագծի իրականացման համար օգտագործում է բնակիչների կարիքների համար նախատեսված ջուրը: Իսկ ու՞ր է փոխհատուցումը:

Վալլեքս Գրուպ.

-Ընկերությունը խմելու ջրի համար օգտագործում է Նոյեմբերյանից եկող Ագարակի ճյուղի  ջուրը: Ջուրը տեղափոխել են մեր տեղամաս: Շնողը արդեն ջուր է ստանում եւ նաեւ օգտվում է մեր ճյուղից:

ԷկոԼուրի մեկնաբանությունը.

- Ստացվում է, որ ջուրը այդպես էլ չհասավ մինչեւ Թեղուտ:

«Թեղուտ» ՓԲԸ-ի բնապահպանական հարցերի մասով պատասխանատու Սերգեյ Երիցյան.

- Այս տարի նաեւ Թեղուտին կապահովենք ջրով:

Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորիկյան.

- Այս տարվա սկզբից Թեղուտ գյուղի ջրատար խողովակների թարմացումը նախատեսված է ֆրանսիական ընկերության նախագծի հաշվին:

ԷկոԼուրի մեկնաբանությունը.

-Եթե ջրի մատակարարումը տեղի է ունենալու ֆրանսիական ընկերության հաշվին, ապա դա Վալլեքսի խոստացված փոխհատուցումը չէ:

13:30 Փետրվար 10, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news