«Թեղուտ» ՓԲԸ-ն հրավիրում է քննարկման

«Թեղուտ» ՓԲԸ-ն հրավիրում է քննարկման

ԷկոԼուր

«Թեղուտ» ՓԲԸ-ն  կազմակերպում է քննարկում  Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ: Այն տեղի կունենա սույն թվականի հուլիսի 30–ին` ժամը 18:00–ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի Մշակույթի տան դահլիճում: Այս մասին տեղեկացնում է «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝

-Ընկերության տեղեկատվական թափանցիկության քաղաքականությունը, հանրային հարցումներին արձագանքման և ճանաչողական շրջայցերի կազմակերպման ընթացակարգեր

-Ընկերության իրականացրած բնապահպանական միջոցառումները 2014թ. առաջին կիսամյակում

-Ընկերության իրականացրած սոցիալական միջոցառումները 2014թ. առաջին կիսամյակում

-Այլ հարցեր:

Ընկերության՝ Երևանի Խանջյան 19 հասցեում և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2014թ. հուլիսի 16-ից օգոստոսի 16-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ այդ ժամանակահատվածում կարող եք ուղարկել նաև էլ. փոստով՝ [email protected] հասցեով:

13:16 Հուլիս 17, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news