ՀՀ Նախագահը Թեղուտի կոմբինատի մասին

ՀՀ Նախագահը Թեղուտի կոմբինատի մասին

ԷկոԼուր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ ի թիվս մի շարք հարցերի անդրադարձել է նաեւ Թեղուտի կոմբինատի գործունեությանը: Նա մասնավորապես ասել է. «Բնական է, որ այսօր արդեն մարզի տնտեսության առաջատարը Թեղուտի կոմբինատն է, և կոմբինատը դրական մեծ ազդեցություն ունի ոչ միայն մարզի տնտեսության, այլ նաև հանրապետության ողջ տնտեսության վրա: Թեղուտն այսօր, հանգիստ կարելի է ասել, որ համակարգաստեղծ ձեռնարկություն է: Կոմբինատի շուրջ արդեն ձևավորվել են մանր ու միջին ձեռնարկություններ, և գնալով այդ ձեռնարկությունների թիվն ավելանալու է: Ուղղակի, կցանկանայի, որպեսզի մարզի ղեկավարությունը շատ սերտ աշխատեր կոմբինատի հետ՝ ոչ միայն տնտեսական խնդիրներով, այլ նաև սոցիալական ու բնապահպանական»:

ԷկոԼուրի կողմից նշենք, որ Լոռու մարզպետարանը սոցիալական եւ բնապահպանական խնդիրների առումով պետք  լուրջ ուշադրություն դարձնի  ահազանգերի վրա, որոնք  հնչեցնում է քաղաքացիական հասարակությունը:  Մասնավորապես Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում սրվել է ջրի խնդիրը Թեղուտ եւ Շնող համայնքերում, մեծացել է մթնոլորտային օդր աղտոտվածություն ծանր մետաղներով հագեցած փոշով, ձեռնունայն են մնացել այն գյուղացիները, ովքեր չեն աշխատում «Թեղուտ» ՓԲԸ-ում եւ Թեղուտի ծրագրի համար կորցրել են իրենց գյուղատնտեսական նշանակության հողերը: Իսկ հատված անտառի փոխարեն տնկված նոր անտառը չի աճել խնամքի բացակայության պատճառով:   

14:53 Հոկտեմբեր 21, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news