Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված բաց նամակի արձագանքը

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված բաց նամակի արձագանքը

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Ի պատասխան Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված բաց նամակի՝ հայտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում Լոռու մարզում կլիմայական պայմանների կտրուկ փոփոխության (տեղումներ, արագ ձնհալ) հետևանքով 2016թ. փետրվարի 5-ին և 6-ին «Թեղուտ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի շրջանառու ջրի պոմպակայանով երկրորդային պարզեցման ավազանում կուտակվող շրջանառու ջուրն ամբողջությամբ հնարավոր չի եղել մղել արտադրություն, ինչի արդյունքում ոչ տևական ժամանակով վթարային պարզարանից արտահոսք է տեղի ունեցել Շնող գետ:

ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից համապատասխան ցուցում է տրվել ընկերությանը` ձեռնարկել միջոցներ հարստացուցիչ ֆաբրիկայի շրջանառու ջրի պոմպակայանը լրացուցիչ հզորությամբ համալրելու և հետագայում նման վթարային արտահոսքերը շրջակա միջավայր բացառելու ուղղությամբ: Ընկերությունը 11.02.2016թ. գրությամբ հավաստիացրել է, որ սկսել և ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ խնդրի կարգավորման ուղղությամբ, մասնավորապես՝  վթարային պարզարանում տեղադրվելու է լրացուցիչ պոմպ արտահոսքերը բացառելու նպատակով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N839-Ա որոշման դրույթների համաձայն, տնտեսվարողների մոտ ստուգումների գործընթացը ՀՀ կառավարության 2016թ. հունվարի 14-ի N 43-Ա որոշմամբ  կասեցված է մինչև 2016թ. հուլիսի 1-ը: Վերոնշյալ որոշումը վերաբերում է նաև բաց նամակում  նշված «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածին: 

Սահմանված կարգով ընկերությունում ստուգում իրականացնելուց հետո արդյունքների վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն:

17:14 Փետրվար 24, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news