Թեղուտում սոցիալական և բնապահպանական խնդիրները սրվում են

Թեղուտում սոցիալական և բնապահպանական խնդիրները սրվում են

ԷկոԼուր

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը ակտիվ շահագործվում է մեկ տարուց ավելի «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից: ԷկոԼուրի հարցին, թե  ինչ է փոխվել Թեղուտում և ինչ ազդեցություն է թողնում այն բնակիչների վրա, թեղուտցիները պատասխանեցին խնդրելով չհրապարակել իրենց անունները:

«... Եթե մարդիկ արդեն աշխատում են , իրենց մոտ վախ է առաջանում ու ոչ մի այսպիսի հարց չի դրվում, թե ի՞նչու է մեր օդը աղտոտված, ի՞նչու է մեր ջուը պղտոր... Մարդիկ ամբողջությամբ կախված են այդ հիմնարկությունից, որովհետև ոչ հող ունեն, ոչ անասուն պահելու հնարավորություն… Ընկերությունն ասում է` եկեք, այդ խոտը հնձեք: Եթե  ամբողջ փոշին այդ խոտի վրա նստած է, այդ խոտը ու՞մ է պետք: Հիմնական գյուղնշանակության տարածքները մենք կորցրել ենք… Ասում են բնապահպանական խնդիր չկա, բայց Թեղուտը իր տեղով լուրջ բնապահպանական խնդիր է. վերևից պղտոր ջրեր են գալիս, որոնք գետն են լցվում, դրա ջրով հողամասերն են ջրվում, ու եթե  ջուրը մտնում է հողամաս, այն կավային նստվածք ունի… Դա հենց հանքից է գալիս, ոչ թե պոչամբարից: Այդ գետը գալիս է Դուքանաձորից: Իրենց սարքած թունելի միջով ջուրը գալիս է ու խառնվում ներքևը… Մենք ունենք փոշու խնդիր, այն կողմում, որտեղ մեքենաներն են աշխատում, հիմնականում այդ ծանր տեխնիկայի փոշին վերևից է գալիս… Պետք է գազ քաշեին համայնքում, բայց չեն քաշել: Խմելու ջրի ջրագիծը քաշել են, բայց խմելու ջուր չկա:  Գիշերվա երկուսին ջուրը տալիս են, առավոտյան 10-ից ջուր չունենք»,-ասացին Թեղուտի բնակիչները:

Ըստ թեղուտցիների՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն ոչ միայն զգալիորեն կրճատել է սոցիալական ծրագրերը և աշխատատեղերը, նաև կրճատել է աշխատավարձերը` պատճառաբանելով դա ընկերության՝ ստեղծված ֆինանսական վիճակով:

Նույն օրը` հուլիսի 14-ին,  «Թեղուտ» ՓԲԸ-ն կազմակերպել էր հանդիպում համայնքերի հետ և տվեց մասնակի բացատրություն…

Հանդիպման մասին` հաջորդիվ:

17:14 Հուլիս 20, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news