Մայիս 11, 2011 at 15:52 | Թեղուտ | Լոռի
Vallex Group» ընկերությունը մեկնաբանել է «ԷկոԼուր»-ի «Երեք տարվա ընթացքում Թեղուտի անտառի էկոհամակարգի վերականգնումը կազմել է 32 հազարից քիչ ավելի դոլլար» նյութը: Ընկերության կարծիքով` նյութում սխալներ կան, ընդ որում հենց վերնագրում:
Մայիս 04, 2011 at 12:50 | Թեղուտ | Լոռի
Անցած ժամանակահատվածում Թեղուտում կառուցվել են մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական և ժամանակավոր ճանապարհներ, բետոնախառնիչ հանգույց և համապատասխան ջարդման արտադրամաս, ժամանակավոր օգտագործման տարբեր պահեստներ, ժամանակավոր հանրակացարան և հիմնական հանրակացարանի 5-հարկանի շենքը, անցկացվել են շուրջ 25 կմ երկարությամբ բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր: Ինտենսիվ շինարարական աշխատանքներ են տարվում ապագա հարստացուցիչ ֆաբրիկայի որոշ հատվածներում:
Մայիս 03, 2011 at 13:02 | Թեղուտ | Լոռի
Թեղուտի նախագծի իրագործման սկզբից ի վեր` երեք տարվա ընթացքում, «Vallex Group» ընկերությունը` ի դեմս «ACP» ՓԲԸ-ի եւ «Թեղուտ» ՓԲԸ-ի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարել է 11 միլիոն 985 հազար 200 դրամի չափով հատկացում (մոտ 32,4 հազար դոլլար):
Ապրիլ 28, 2011 at 11:53 | Թեղուտ | Լոռի
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը լիարժեքորեն կշահագործվի արդեն 2013 թվականի երկրորդ կեսին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ լեռնահանքային արդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարների խորհրդակցության արդյունքների մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Վալեքս գրուպի» կազմի մեջ մտնող ընկերությունների ղեկավար Վալերի Մեժլումյանը։
Ապրիլ 20, 2011 | Թեղուտ | Լոռի
«Դեռ 2003 թվականին, երբ Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը չէր հաստատվել, փաստաթղթերում նշվում էր, որ նախատեսվում է հատել 2500 հա անտառ: 2 տարի անց այդ թիվն առեղծվածային կերպով նվազեց մինչև 1970 հա, հետո`մինչև 1400 հա: Այնպես որ` 375 հեկտարի մասին տվյալները, որոնք այժմ հնչում են պաշտոնական մակարդակով, չեն համապատասխանում իրականությանը»
Ապրիլ 08, 2011 | Թեղուտ | Լոռի
«Մենք մտադիր ենք դիմել Ժնևին, քանի որ Վճռաբեկ դատարանի կողմից Թեղուտի հայցի մերժումը հակասում է իրենց եզրակացություններին»
Ապրիլ 04, 2011 | Թեղուտ | Լոռի
Ապրիլի 1-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի բողոքն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի 2010թ. մարտի 24-ին կայացրած որոշման:
Մարտ 21, 2011 | Թեղուտ | Լոռի
Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից դադարեցնել մեր երկրի բնության ոչնչացումը, ինչը սպասարկում է մի քանի անհատների ու խմբերի շահերը, և ձեռնարկել արմատական քայլեր` արգելելու անտառների ոչնչացումը:
Մարտ 18, 2011 | Թեղուտ | Լոռի
Վրաստանի էկոլոգները հայտարարում են, որ պղնձի և մոլիբդենի հանքարդյունաբերությամբ զբաղվող Հայաստանի ընկերության (խոսքը «Vallex Group» ընկերության մասին է) գործեությունը, էկոլոգիական աղետ է ներկայացնում Վրաստանի համար: Ինչպես տեղեկացնում է «Business Georgia»-ն, նման կարծիք է հայտնել «Green Alternative» ՀԿ-ի ղեկավար Մանանա Կոչլաձեն (Վրաստան):
Մարտ 03, 2011 | Թեղուտ
«Վալլեքս» խմբի ընկերությունները համագործակցում են ինչպես «ՎՏԲ բանկի», այնպես էլ շատ այլ բանկերի հետ: «ՎՏԲ բանկի» հետ կնքված տարբեր վարկային համաձայնագրերի հիման վրա մենք արդյունավետորեն համագործակցել ենք նախկինում, համագործակցում ենք հիմա, և հուսով ենք, որ կհամագործակցենք նաև ապագայում:
Փետրվար 22, 2011 | Թեղուտ | Լոռի
Վրաստանի և Հայաստանի շուրջ 30 ոչ կառավարական կազմակերպություններ իրենց կառավարություններից պահանջում են համապատասխան միջոցներ ձեռնարկել Հայաստանի տարածքում «Թեղուտ» նախագծի բացասական ազդեցությունից բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով, որտեղ «Armenian Copper Program» ընկերությունը պղինձ և մոլիբդեն է արդյունահանում:
Փետրվար 18, 2011 | Թեղուտ | Լոռի
Բնապահպաններն անհանգստանում են, որ Հայաստանի Թեղուտի հանքավայրըը կհանգեցնի հարավային Վրաստանի աղտոտմանը:
Փետրվար 17, 2011 | Թեղուտ | Լոռի
«ACP» ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ, ի շնորհիվ նրանց կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների, արտադրության թունավոր թափոնների Դեբեդ գետ ընկնելը, որի մեջ թափվում է ամբարտակով փակված գետը, բացառվում է: Սակայն պետք չէ մասնագետ լինել, որպեսզի հասկանալ, որ դա սկզբունքորեն անհնար է: Մարդու ստեղծած սարքավորումները ծառայելու սահմանափակ ժամկետ ունեն:
Փետրվար 02, 2011 | Թեղուտ | Լոռի
Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը` անդրսահմանային Դեբեդ գետի վտակը:
Դեկտեմբեր 15, 2010 | Թեղուտ
Սանասարյանը մատնանշել է նաև այն, որ նախագծում տնտեսական ընդհանուր վնասը գնահատվել է տարեկան 2.5 մլրդ դրամ: «Սակայն, մեր օրենքները թույլ են տալիս ընկերությանը չվճարել այդ գումարը պետբյուջե: Այդ ամենը կրում է ձևական բնույթ»,- նշել է նա:
Դեկտեմբեր 09, 2010 | Թեղուտ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում կառավարության հետ կայացած ավանդական հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե արդյոք ինչո՞ւ կառավարությունը չի կատարել Թեղուտի պաշտպանության խմբի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը, ըստ որի՝ պետք է միջազգային փորձաքննություն անցկացներ՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է Թեղուտը շահագործել։
Նոյեմբեր 24, 2010 | Թեղուտ
Նոյեմբերի 20-ին Թեղուտ և Շնող գյուղերին պատկանող «Ղարաքոթուկի հողեր» հանդամասի 2,8 հա տարածքում, «Վալեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ, մայրաքաղաքի 8 ԲՈւՀ-երի` այդ թվում ԵՊՀ-ի, ԵՊՃՀ-ի, ԵՊՃՇՀ-ի, Երևանի պետական բժշկական, մանկավարժական համալսարանների շուրջ 90 ուսանողների մասնակցությամբ կատարվեց եղևնիների ծառատունկ:
Նոյեմբեր 18, 2010 | Թեղուտ
ակցիան նախատեսվում է անցկացնել միաժամանակ տարբեր երկրներում: Ակցիայի շրջանակներում կանաչ ակտիվիստները կկանգնեն կենտրոնական փողոցներում` «Փրկենք Թեղուտի անտառը» պաստառները ձեռքում: