ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳԵՏ

ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳԵՏ

Ծիրա Գվասալիա, Transitions Online Regional intelligence

Բնապահպաններն անհանգստանում են, որ Հայաստանի Թեղուտի հանքավայրը կհանգեցնի հարավային Վրաստանի աղտոտմանը:
 
Թեղուտի անտառ, Հայաստան` Հայաստանի անտառապատ անկյուններից մեկում «Թեղուտ» մակագրությամբ մուգ կապույտ բաճկոնակներ կրող աշխատողները կառուցում են հսկայական ցեմենտե պատվար:

Այս նախագիծը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ոչ պետական նախաձեռնություններից է` պղինձ և մոլիբդեն արդյունաբերելու համար:

Ստորև հոսում է Դեբեդ գետը, որը Հայաստանի լեռներից հոսում է դեպի Վրաստան, գետի ափերին բնակվող անձինք գետի ջուրը օգտագործում են իրենց ցանքատարածությունները ոռոգելու նապատակով:

Բնապահպաններն անհանգստանում են, որ հանքավայրում իրականացվող աշխատանքները վտանգավոր հետևանքներ կառաջացնեն, քանի որ էրոզիան և հալչող ձյունը կարող են արդյունաբերական թափոնները լցնել գետի մեջ:

Ընկերության կողմից կատարված Թեղուտի նախագծի շրջակա միջավայրի վրա ազգեցության գնահատման համաձայն` տարեկան մոտավորապես 6.9 տոննա պոչ կտեղափոխվի  պոչամբար:

ACP ընկերության ինժեներ Արթուր Մկրտումյանն ասաց, որ «փակ ցիկլով» հանքավայրը կունենա երկու պատվար` առաջինը կանխարգելի կեղտաջրերը հողի մեջ ներծծվելուց, իսկ երկրորդը նախատեսված է ջրի ֆիլտրման համար:

«Մենք երաշխավորում ենք 100 տոկոսանոց փակ ցիկլ, որը նշանակում է որ գետից վերցրված յուրաքանչյուր խորանարդ մետր ջուրը ֆիլտրվելու է և հետ մղվելու հանքավայր` երկրորդական օգտագործման նպատակներով»:

Սակայն վրացական «Green Alternative»-ի տնօրենը, ով գլխավորում էր վրացի բնապահպանների խումբը, նշում է, որ ընկերությունը պատշաճ կերպով չի պլանավորել այնպիսի անկանխատեսելի գործոններ, ինչպիսիք բնական աղետները են:

«Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման պլանի բացակայության դեպքում պոչամբարի անվտանգության երաշխիքները բավականին վիճարկելի են դառնում, և մենք տեսել ենք նմանատիպ աղետներ և Ռումինիայում, և Հունգարիայում»:
 
ACP ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանն ասաց, ոը ինքը կսկսի աշխատանքները տվյալ պլանի վրա:

Հնարավոր անդրսահմանյան ռիսկերը քննարկելու համար «Green Alternative»-ը և Թեղուտի պաշտպանների խումբը 2010թ. Երևանում դեկտեմբերին հյուրընկալվեցին համաժողովի, որին մասնակցում էին երկու երկրների բնապահպանները:

Սակայն, երկու երկրների բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչները չներկայացան սույն համաժողովին:

Մինչդեռ Արզումանյանը ընդունեց, որ իր ընկերությունը չի քննարկել սահմանից այն կողմ աղտոտման տարածման ռիսկը: Արզումանյանն ասաց, ոը կկարգադրի իր աշխատակազմին սկսել գնահատման աշխատանքները:

«Եթե լինեիք Էսփոյի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի անդամը, Հայաստանի կառավարությունը ստիպված կլիներ մեզ տեղեկատվություն ուղարկել առանց մեր հարցման,»- ասաց Նիկոլոզ Չախնակիան` Էսփոյի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի համակարգողը Վրաստանում, Բնապահպանության նախարարության լիցենզիաների և թույլատրությունների տրամադրման նախկին պետը:

Փետրվար 18, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր