

Ankakh.com
Թեղուտում դեռեւս խորհրդային տարին անցկացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել էր մոտ 100 մլն տոննա փիրուզի պաշար: Դրա ստույգ ծավալի որոշմանը խոչընդոտում է բարդ երկրաբանական կառուցվածքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ի փոխտնօրեն Գագիկ Արզումանյանը, նախատեսվում է փիրուզի հանքաքարի արդյունահանումն անցկացնել առանձին, կուտակել այն եւ վերամշակել, կբացառվի պայթեցման որեւէ աշխատանք: Այս ուղղությամբ դեռեւս շատ անելիքներ կան: Ըստ նախագծի, տեղում կձեւավորվեն նաեւ տնայնագործական տնտեսություններ, որոնք էլ կիրականացնեն վերամշակումը:
Սեպտեմբեր 30, 2010
