Թեղուտի էկոկրթական ճամբարն առանց արկածների չի անցնում

Թեղուտի էկոկրթական  ճամբարն առանց արկածների չի անցնում

Թեղուտի էկոկրթական ճամբարի մասնակիցներ

Հուլիսի 21-ին մեկնարկեց հնգօրյա էկոկրթական ճամբար Թեղուտի անտառում, որին մասնկացում են 20-30 տարեկան տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ: Ճամբարը հյուրընկալում  է փորձագետների և ակտիվիստների, որոնք ինտերակտիվ քննարկումներ են ունենում մասնակիցների հետ թեժ էկոլոգիական խնդիրների շուրջ:

Ճամբարը մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև շրջակա բնակավայրերում: Մասնավորապես՝ մասնակիցներին այցելեցին շրջանի ոստիկանության աշխատակիցները, ովքեր վստահեցրին, որ կապահովեն մասնակիցների անվտանգությունը: Էկոկրթական ճամբարը հետաքրքություն առաջացրեց մի շարք անհայտ անձանց մոտ, ովքեր փորձել են թաքուն տեսախցիկներով ֆիքսել ճամբարի մասնակիցներին:

Հուլիսի 22-ին ճամբարի մասնակիցներից մեկին զանգահարեց «Պահպանենք Թեղուտը» ՀԿ-ն (չշփոթել Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հետ) ներկայացնող Վահրամ Ավագյան անունով ոմն մեկը: Հիշեցնենք, որ նույն Վահրամ Ավագյանը համատեղությամբ հանդիսանում է նաև Վալլեքս Գրուպի մամլո խոսնակը:  Վալլեքս Գրուպի «Արմենիան Քափր Փրոգրամ» ընկերությունը բազմաթիվ օրինախախտումներով այժմ իրականցնում է Թեղուտի հանքի շահագործման նախագիծը: Որպես Վահրամ Ավագյան ներկայացած անձը ճամբարի մասնակիցներին առաջարկել է միանալ հուլիսի 23-ին «Պահպանենք Թեղուտը» ՀԿ-ի կողմից իրականացվելիք Շնող գետի մաքրման աշխատանքներին: Փաստենք, որ «Արմենիան Քափր Փրոգրամ» ընկերությունը Շնող գետի վտակներից մեկին հանքարդյունաբերության արդյունքում հասցվելիք հսկայական վնասը գնահատել էր ընդամենը 175000 ՀՀ դրամ: Ճամբարի մասնակիցները չեն ընդունել հրավերը՝ անհեթեթ համարելով օրինախախտ ընկերության շահերը սպասարկող ՀԿ-ի հետ որևէ համագործակցություն:

Լուսանկարը` Լուսինե Գեւորգյանի

17:45 Հուլիս 23, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news