Արդյո՞ք ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը փոխել է իր քաղաքականությունը հանքարդյունաբերական թափոնների վերաբերյալ

Արդյո՞ք ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը փոխել է իր քաղաքականությունը հանքարդյունաբերական թափոնների վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ բազմաթիվ պոչամբարներն ու լցակույտերը լուրջ խնդիր են առաջացրել, մինչ օրս ուսումնասիրված չեն և դրանց տրված չեն համապատասխան գնահատականներ:

Դեռ 2014թ-ին պոչամբարների եւ լցակույտերի խնդիրը կարգավորելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնեց «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ իրականացնել եւ հանքարդյունաբերական թափոնների համար սահմանել վճար`  1 տոննա թափոնի դիմաց 1,5-30 դրամ, քանի որ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով ոչ լցակույտերի, ոչ պոչամբարների համար ընդերքօգտագործողները հարկ չեն վճարում:

Սակայն նախարարության առաջարկը մերժեցին ՀՀ ԷՆերգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: 

«…Առաջարկվող փոփոխությունը կհանգեցնի զգալի ֆինանսական ծախսերի հանքաարդյունահանման ոլորտում գործող ընկերությունների համար:

Հաշվի առնելով, որ արդյունահանվող արտադրանքը հանդիսանում է բորսայական ապրանք, որի գինը ձևավորվում է միջազգային շուկայում, և որոնց բնորոշ է խիստ տատանողական վարքագիծ, ապա առաջարկվող փոփոխությունը բացասական ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա, կխոչընդոտի գործող ընկերությունների բնականոն գործունեությունը և նոր ներդրողների մուտքը ոլորտ» - մասնավորապես նշված է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի` օրինագծի վերաբերյալ կարծիքում:

«…Քանի որ արտադրական լցակույտերն իրենց սկզբնական սպառողական հատկությունները չեն կորցրել և դրանցից հնարավոր է կորզել օգտակար հանածոներ, հետևաբար արտադրական լցակույտերը չեն կարող հանդիսանալ թափոններ»,- մասնավորապես նշված է ՀՀ ԷՆերգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի` օրինագծի վերաբերյալ կարծիքում:

Հարց է առաջանում` արդյոք ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը փոխել է իր քաղաքականությունը հանքարդյունաբերական թափոնների վերաբերյալ, թե…  

Հունվար 21, 2015 at 12:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր