‹‹Էյ Թի Փի››-ն հրավիրում է մաքրելու Հրազդան գետն ու հարակից տարածքը

‹‹Էյ Թի Փի››-ն հրավիրում է մաքրելու Հրազդան գետն ու հարակից տարածքը

ԷկոԼուր

‹‹Էյ Թի Փի›› բարեգործական հիմնադրամը Երկրի օրվա նախօրեին` ապրիլի 18-ին, ժամը 10:00-ին, կազմակերպում է աղբահավաք ‹‹Երեւանի մանկական երկաթուղի›› այգու հարակից տարածքում: Աղբից մաքրելու են Հրազդան գետն ու զուգահեռ տարածքը:  Մաքրման համար անհրաժեշտ պարագաները կտրամադրի Հիմնադրամը, իսկ  աջակից սրճարանները կտրամադրեն թեթեւ սնունդ եւ ըմպելիք:

«Նպատակն է ունենալ ավելի մաքուր եւ առողջ մայրաքաղաք, իսկ առաջին շահառուները կլինեն մեր երեխաները: Մաքրումից հետո այգու տարածքում նաեւ նախատեսվում է ծառատունկ», - մասնավորապես ասված է Հիմնադրամի հաղորդագրության մեջ:

‹‹Էյ Թի Փի››-ին այս գործում կաջակցեն Երեւանի ավագանու ‹‹Բարեւ Երեւան›› խմբակցությունը, Երեւանի քաղաքապետարանը, տասնյակից ավելի կազմակերպություններ եւ բազմաթիվ կամավորներ: Պաշտոնական միջոցառումից առաջ ‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ն կազմակերպել է մաքրում տարածքի դժվարանցանելի մասերում` ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ:

Լուսանկարը` ‹‹Էյ Թի Փի›› բարեգործական հիմնադրամի

14:10 Ապրիլ 17, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news