Նոր աղբավայրը պետք է նվազեցնի գործողի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Նոր աղբավայրը պետք է նվազեցնի գործողի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

ԷկոԼուր

Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ «Երևանի կոշտ թափոնների ծրագիր»  վարկային համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսի կողմից: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանասների նախարարության www.minfin.am պաշտոնական կայքը: Ծրագիրը նախատեսում է նոր աղբավայրի համար  մասնագիտացված տրանսպորտային միջոցների և սարքավորումների գնում, գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացում, այն պետք է բարելավի  Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը:

 Ծրագրի արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից` 8 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից, 8 մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից և ևս 8 մլն եվրո դրամաշնորհ նախատեսվում է ներգրավել ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով:

15:58 Դեկտեմբեր 14, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news