«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն մտադիր է ընդլայնել «Դավազամի» պոչամբարի տարածքը

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն մտադիր է ընդլայնել «Դավազամի» պոչամբարի տարածքը

ԷկոԼուր

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն պատրաստվում է  ընդլայնել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի N1՝ «Դավազամի» պոչամբարի տարածքը՝ 93 հեկտարից հասցնելով 128 հեկտարի: Պոչամբարի ընդլայնումը պայմանավորված է 2010թ-ից Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրողականության  բարձրացմամբ (3.5 մլն.տ/տարի):

Նախատեսվում է  պոչամբարի պատնեշի նիշը 810 մ-ից բարձրացնել մինչեւ 920 մ և 16 տարվա ընթացքում ՝ 3.5մլն.տ/տարի արտադրողականության դեպքում պոչամբարում կուտակել 40.8 միլիոն խմ պոչ: 01.01.2014թ. դրությամբ «Դավազամի» պոչամբարում կուտակվել է 36.8 մլն.մ3 պոչ:

Ներկայումս «Դավազամի» պոչամբարը, որը շահագործման է հանձնվել 1963թ-ին, գրեթե սպառել է իր ծավալը, իսկ կոմբինատի երկու մյուս պոչամբարներն ունեն ավելի փոքր տարողու­թյուն­ներ և չեն կարող ապահովել պոչերի պահեստավորման համար անհրաժեշտ ծավալը: Նախագծով նախատեսվում է 3 փուլով շահագործել բոլոր 3 պոչամբարները:

Նախատեսվում է նաեւ վերականգնել պոչամբարի ջրի շրջանառու համակարգը: Ներկայումս պոչամբարի կեղտաջրերը թափվում են անդրսահմանային Արաքս գետը:

Պոչամբարի տարածքը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում:

Ռեկուլտիվացման ընդհանուր տարածքը, ներառյալ պոչամբարի ենթակառուցվածքները, կազմելու է 137.57 հա:

Պոչամբարի համար անհրաժեշտ հողերի օգտագործման ձևը նախատեսված է վարձակալության պայմաններով՝ 25 տարի ժամկետով:

Լուսանկարը վերցված է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի «N1 պոչամբարի ընդլայնում» նախագծից:

17:48 Հունիս 08, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news