Արձանագրվել են ԴԴՏ-ի և այլ քլորօրգանական թունաքիմիկատների մնացորդային քանակներ` Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի հողերում և մայրական կաթում

Արձանագրվել են ԴԴՏ-ի և այլ քլորօրգանական թունաքիմիկատների մնացորդային քանակներ` Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի հողերում և մայրական կաթում

ԷկոԼուր

Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի 5 համայնքում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է հողում ԴԴՏ-ի թույլատրելի նորմայի գերազանցում, իսկ  Արմավիրի և Արարատի 4 համայնքում ԴԴՏ-ի մնացորդային քանակներ հայտնաբերվել են մայրական կաթում: Ուսումնասիրությունն իրականացրել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը:

Արմավիրի մարզի Խանջյան, Ջրառատ, Նորապատ, Արարատի մարզի Սայաթ–Նովա և Արագածոտնի մարզի Քուչակ հայմայնքներում մշակաբույսերի հողատարածքներից վերցված հողի 25 նմուշից 11-ում ԴԴՏ-ի և դրա մետաբոլիտների մնացորդային քանակները գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունը /ՍԹԽ/ (0,1 մգ/կգ է) և տատանվել են 0,17 - 2,48 մգ/կգ սահմաններում:

 Կատարվել է Արարատի մարզի Դիտակ և Աբովյան և Արմավիրի մարզի Արշալույս և Հայթաղ համայնքներում մայրական կաթի 24 և կովի կաթի 2 նմուշի հետազոտություն` ԴԴՏ-ի և դրա մետաբոլիտների, ՀՔՑՀ-ի և դրա իզոմերների, 2,4-Դ-ի մնացորդային քանակների նկատմամբ: Բոլոր նմուշներում հայտնաբերվել են նշված թունաքիմիկատների մնացորդային քանակներ: Հարկ է նշել, որ կրծքի կաթում թունաքիմիկատների մնացորդային քանակները չեն նորմավորվում, այսինքն` դրանք կրծքի կաթում չպետք է պարունակվեն:

 «Այս վտանգավոր քիմիական նյութերը, քայքայելով և փոխարինելով իրենցով բնական հորմոնները, ազդում են օրգանիզմի տարբեր վրա և առաջացնում այս կամ այն ախտանիշը: ԴԴՏ-ն քայքայիչ է, որը սննդային շղթայի միջոցով անցնում է մարդու օրգանիզմ և շատ դժվարությամբ  դուրս գալիս: Այն հատկություն ունի կուկատվելու թե տղամարդու, և թե կնոջ օրգանիզմում և առաջացնել տարբեր հիվանդություններ, ներառյալ վերարտադրողական համակարգի խանգարումներ, - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը:

Ներկայացնելով պատճառները՝ Լիլիկ Սիմոնյանը նշեց. «Հսկողությունը շատ թույլ է, գյուղացին մնացել է մենակ, բույսերի պաշտպանության գծով մասնագետներ չկան, թունաքիմիկատների խանութների մի մասը լիցենզավորված չեն»:

17:37 Հունիս 13, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news