ԱԻՆ-ում քննարկել են Նուբարաշենի գերեզմանոցի կայուն օրգանական աղտոտիչների պահեստավորման հարցերը

ԱԻՆ-ում քննարկել են Նուբարաշենի գերեզմանոցի կայուն օրգանական աղտոտիչների պահեստավորման հարցերը

ԷկոԼուր

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված կայուն օրգանական աղտոտիչների պահեստավորման հետ կապված հարցերը քննարկվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ): Որոշվել է, որ մոտ ապագայում ծրագրի ղեկավար խորհուրդը հանդես կգա վերջնական որոշմամբ, որից հետո կմեկնարկեն գործնական աշխատանքները։

Հիշեցնենք, որ նախնական դիտարկվում է Կոտայքի մարզում` Հրազդան քաղաքի հարևանությամբ գտնվող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տնօրինման տակ գտնվող քաղպաշտպանության և բժշկական ապրանքների նախկին պահեստային տարածքը, որտեղ պետք է պահեստավորվեն Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում պահվող 512 տոննա թունաքիմիկատները, ինչպես նաև խորհրդային տարիներից մնացած 24 պահեստներից այլ քիմիական թափոններ` հետագայում այլ երկիր արտահանելու և ոչնչացնելու պայմանով: Նուբարաշենի գերեզմանոցի 7100 տոննա աղտոտված հողը պետք է վնասազերծվի տեղում: Այս միջոցառումները նախատեսված են «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրով: Ծրագիրը ստորագրվել է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի միջև և ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա խնդիրներում:

Նշենք, որ Հրազդանի բնակիչները խիստ անհանգստացած են իրենց բնակավայրի հարևանությամբ նման պահեստարան ունենալու հեռանկարից:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` պահեստային տարածքը պետք է համապատասխանեցված լինի բնապահպանական անվտանգության ապահովման ժամանակակից չափանիշներին:

16:07 Հունիս 19, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news