Բնապահպանության նախարարությունն առաջարկում է պոլիէթիլենային տոպրակների իրացման գինը սահմանել 100 դրամ

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է պոլիէթիլենային տոպրակների իրացման գինը սահմանել 100 դրամ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գինը սահմանել 100 դրամ՝ դրանց օգտագործման ծավալները նվազեցնելու համար: Այս նպատակով նախարարությունը մշակել և www.e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«Առևտրի օբյեկտներում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ու առևտրի իրականացման վայրերում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6305 33 ծածկագրին դասվող` թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարման դեպքում այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` բնապահպանական հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ հատի համար 100 դրամից»,- նշված է օրինագծում:  Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում օրենքի այս դրույթն ուժի մեջ կմտնի  2019 թ-ի հուլիսի 1-ից:

Նախագծի հեղինակների համոզմամբ՝ նախագիծը նպաստավոր պայմաններ կստեղծի երկրում պլաստիկ թափոնների, մասնավորապես, պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կրճատման համար: 

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2013-2015 թթ-ին Հայաստան է ներմուծվել մոտ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, տեղում արտադրվել՝ 8.149,1 տոննա:

18:01 Փետրվար 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news