Հայկ Մարության. ամեն շաբաթ ստուգելու եմ՝ ինչպես են իրականացվում աշխաատանքները Նուբարաշենի աղբավայրում

Հայկ Մարության. ամեն շաբաթ ստուգելու եմ՝ ինչպես են իրականացվում աշխաատանքները Նուբարաշենի աղբավայրում

ԷկոԼուր

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշենի աղբավայր և տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Ֆեյսբուքյան իր էջում Մարությանը տեսանյութ է տարածել, որում հայտնում է.

«Արդեն երրորդ շաբաթն է, որ այցելում եմ այստեղ ամեն կիրակի, և հետևում եմ այն աշխատանքներին, որոնք կատարվում են: Այս պահին արդեն բավականին մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաև աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով թափել և չվնասվել, ինչը մինչև այս տեղի չէր ունենում: Մեքենաները գալիս էին, բարձրանում աղբի վրայով, միանգամից վնասվում էին: Այդ մեքենաների պակասի հետևանքով քաղաքում տեղի էր ունենում վատ աղբահանություն: Այս պահին այդ հարթակը սարքում են, որպեսզի մեքենաները չվնասվեն: Տարիներ ի վեր աչքաթող է արված եղել այս ոլորտը և ընդհանրապես այս աղբավայրը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ամեն շաբաթ գալու եմ և ստուգեմ, տեսնեմ, թե աշխատանքները ինչպես են կատարվում: Բացի այդ, հանձնարարություն եմ տվել, որ բացի ամեն շաբաթյա ստուգումից լինեն նաև պարբերաբար ստուգումներ, որպեսզի աշխատանքները կատարվեն պատշաճ, որակով և հիմնովին», - ասել է Երևանի նոր քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները այս տարվա օգոստոսին բողոքի ակցիաներ իրականացրեցին՝ պահանջելով լուծել աղբավայրի գարշահոտության և ծխի խնդիրը: Նրանք նշում էին, որ աղբն արդեն հասել է մայրուղուն:

 

18:01 Հոկտեմբեր 15, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news