Ահազանգ. Ախթալա գետը կրկին մոխրագույն երանգ է ստացել

Ահազանգ. Ախթալա գետը կրկին մոխրագույն երանգ է ստացել

ԷկոԼուր

Լոռու մարզի Դեբեդի գետի վտակ Ախթալա գետը կրկին աղտոտվել է: Դեկտեմբերի 18-ին այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել և լուսանկարներ է հրապարակել Մեծ Այրում համայնքի բնակիչ Կամո Ղարագյոզյանը: «Այնպիսի տպավորություն է, որ գիշերներն առուն վարարում է, բայց վարարում է ոչ թե ջրով, այլ չգիտեմ ինչով, իսկ ցերեկները հոսում է «մաքուր»՝ ցույց տալով գիշերվա հոսածի հետքերը»,- գրել է նա։

Գետի աղտոտվածությունը ֆիքսվել է Ախթալա համայնքում, երկաթգծի հարևանությամբ: ԷկոԼուրի հետ զրույցում, Ղարագյոզյանը նշեց, որ, հավանաբար, գետակով պոչանք է հոսել. «Նկարում հետքերը երևում են: Դա ջրի կամ կիրի հետք չի, ավելի շատ նման է պոչանքի, որը թափվում է պոչամբարի մեջ»,- ասաց նա:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ԷկոԼուրին հայտնեցին, որ խնդրի մասին տեղյակ են, տրվել է արագ արձագանք, ահազանգը փոխանցվել է Լոռու տարածքային բաժնին, որն այս պահին զբաղվում է խնդրով: Տեսչության կողմից կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարը՝ Կամո Ղարագյոզյանի ֆեյսբուքյան էջից

Դեկտեմբեր 19, 2019 at 15:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր