Ինչ ազդեցություն ունեցավ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մթնոլորտային օդի վրա

Ինչ ազդեցություն ունեցավ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մթնոլորտային օդի վրա

ԷկոԼուր

Երևանի Նուբարաշենի աղբավայրում հուլիսի 9-ին բռնկված հրդեհը հաջողվեց ամբողջությամբ մարել շուրջ 5 օր տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում՝ հուլիսի 13-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվել է կուտակած աղբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մոտ 75 փրկարար ծառայող: Հրդեհի մարման համար օգտագործվել է 598 տոննա ջուր: Դեպքի վայրում յուրաքանչյուր օր աշխատել է նաև Երևանի քաղաքապետարանի 8 ջրատար և 7 միավոր հատուկ տեխնիկա։

Աղբի այրման հետ կապված մտահոգիչ հարցերից է մթնոլորտային օդի աղտոտումը թափոնների այրման արդյունքում արտանետված գազերով և վնասակար նյութերով: Առանց հրդեհի էլ աղբավայրից մթոլորտ է արտանետվում մեթան, ածխածնի երկоքսիդ: Իսկ աղբի ու պլաստիկի այրման ժամանակ ազատվում են ածխածնի մոնօքսիդ, ազոտային օքսիդ, դիօքսիններ, ֆուրաններ և քաղցկեղ առաջացնող այլ վտանգավոր նյութեր, որոնց ազդեցության գոտում են հատկապես մոտակա բնակավայրերի բնակիչները:

Այրման արդյունքում առաջացած մնացորդային մոխիրն էլ իր հերթին կարող է հանգեցնել հողերի և ջրի աղտոտման:

Պարզելու համար, թե հրդեհի արդյունքում ինչ վնասակար նյութեր են արտանետվել մթնոլորտ և որքանով է ավելացել մթնոլորտային օդի աղտոտվածությունը, ԷկոԼուրը դիմեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ: Այստեղից հայտնեցին, որ Նուբարաշենում 3 պասիվ նմուշառման դիտակետ է ուսումնասիրվել, ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի շաբաթական ուսումնասիրություններում մթնոլորտային օդում հուլիսի 5-12-ն ընկած ժամանակահատվածում սահմանային թույլատրելի խտությունների գերազանցումներ չեն դիտարկվել։

17:47 Հուլիս 15, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news