Եթե հանքարդյունաբերական ընկերությունները պոչամբարների խնդիրները չլուծեն Բնապահպանության նախարարությունը կդադարեցնի նրանց գործունեությունը

Եթե հանքարդյունաբերական  ընկերությունները պոչամբարների խնդիրները չլուծեն Բնապահպանության նախարարությունը կդադարեցնի նրանց գործունեությունը

ԷկոԼուր

Եթե հանքարդյունաբերական ընկերությունները չլուծեն պոչամբարների հետ կապված խնդիրները, ապա Բնապահպանության նախարարությունը  լուրջ մոտեցումներ կցուցաբերի` ընդհուպ մինչեւ դադարեցնելով ընկերությունների գործունեությունը: Այս մասին օգոստոսի 11-ին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը իր 100-օրյա աշխատանքային գործունեության ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակը: «Այստեղ խնդիրը բարդ է, որովհետև ոչ մի պոչամբարում մենք չտեսանք համապատասխան փակ տարածքներ, որ կենդանիները չմոտենային: Պոչամբարներում, որոնք գտնվում են ձեռնարկության ներսում, խնդիրներ չենք տեսնում: Կային դժգոհություններ, որ համայնքի խնդիրներին լուծումներ չեն տրվում: Մենք հետագայում մեր առջև դնելու ենք խնդիր, որ այնտեղ, որտեղ պետք է իրականանա հանքարդյունաբերություն, առաջնահերթություն տրվի նաև այդ տարածքի համայնքների կոմունալ-կենցաղային խնդիրներին, բնապահպանական նորմերին: Կային նաև վտանգներ, որ հնարավոր է պոչամբարներից լինեն սողանքներ: Այդ հարցով զրուցել ենք համապատասխան սեփականատերերի, գործադիր տնօրենների հետ, հանձնարարականներ ենք տվել, որպեսզի իրենք շատ արագ լուծում տան այդ  խնդիրներին: Մենք տեր ենք լինելու մեր հանձնարարականին, և եթե լինեն մարդիկ, ովքեր չեն ցանկանա այդ խնդիրները լուծել՝ օրենքով սահմանված շատ լուրջ մոտեցումներ կցուցաբերենք, անգամ կդիմենք լիազոր մարմնին, որպեսզի գործունեությունը դադարեցվի»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:

Արձագանքելով ՀՀ բնապահպանության նախարարի հայտարարությանը` ԷկոԼուրը սկսում է հրապարակել պոչամբարների վերաբերյալ ԷկոԼուրի իրականացրած մոնիտորինգի արդյունքները:



13:50 Օգոստոս 12, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news