Ահազանգ` Ախթալայի «Նազիկ» պոչամբարից (Լուսանկարներ)

Ահազանգ` Ախթալայի «Նազիկ» պոչամբարից (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ախթալայի վանքի մոտի  «Նազիկ» ռեկուլտիվացված պոչամբարի պոչերը շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը: «Նազիկ» պոչամբարն շահագործել է  Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը: «Նազիկ» պոչամբարը կոնսերվացվել է 2 անգամ: Առաջին անգամ 1988թ-ին, երկրորդ անգամ, 2010-ին, որից հետո այն ռեկուլտիվացվել է ւ պոչամբարի տարածքում ծառեր են տնկվել:

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ԷկոԼուրի աշխատանքային խումբը այցելեց պոչամբարի տարածք: Լուսանկարներում երեւում են, որ ծառերը կպել են եւ պոչամբարի տարածքը կանաչել է:  Նույնիսկ մասրենին «ծանր մետաղներով հարուստ» առատ բերք է տվել: Սակայն պոչամբարըծածկած հողի շերտը անձրեւների հետ, պոչերը դուրս են եկել մակերես եւ հոսում են Ախթալայի կիրճ:

Տես ԷկոԼուրի ֆոտոշարքը:

16:43 Հոկտեմբեր 09, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news