Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակ պոչամբարի պոչերը լցվում են անդրսահմանային Դեբեդ գետը (Լուսանկարներ)

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակ պոչամբարի պոչերը լցվում են անդրսահմանային Դեբեդ գետը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակ պոչամբարի պոչերը լցվում են անդրսահմանային Դեբեդ գետը։ Այս պատկերին ԷկոԼուրն ականատես եղավ սույն թվականի փետրվարի 12-ին, երբ Ախթալայի կոմբինատի համար նոր պոչամբարի կառուցմանը նվիրված քննարկումից հետո բնապահպանների  եւ տեղի բնակիչների հետ այցելեց Նահատակ պոչամբարի տարածք։

«Օրենքով սա պետք է  մեկուսացված լիներ շրջակա միջավայրից: Դուք՝ ինքներդ, տեսնում եք, թե ինչպես պոչանքը հոսելով իջնում է ներքև և թափվում է Դեբեդ գետը», - ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը՝ նշելով, որ այդ պոչանքներում առկա են այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսիք են պղինձը, ցինկը, թորիումը և այլն:

Բնակիչներից մեկն էլ արձագանքեց. «Մենք մեզ լավ չենք զգում, հիվանդ ենք, անընդհատ գլխացավ ունենք, սրտխառնոց, ոչ միայն ես, այլ նաև բոլորը»:

«Ախթալայի կոմբինատին պատկանող երեք պոչամբարները այս տարածաշրջանում ունեն ռեկուլտիվացիայի խնդիր: Կոնկրետ այս պոչամբարը 5 տարուց ավել օգտագործվում է, և ոչ մի անվտանգության նորմ այստեղ չի նախատեսվել, և բազմաթիվ խախտումներ են եղել», - ասաց Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Նահատակ պոչամբարի լուսանկարները:

 
 
 
 
 
 
 
 


13:25 Փետրվար 16, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news