Ախթալա գետը իր մեջ Ախթալայի լետնահարստացուցիչ կոմբինատի արտահոսքերի կուտակման պատճառով պոչատարի է նմանվել

Ախթալա գետը իր մեջ Ախթալայի լետնահարստացուցիչ կոմբինատի արտահոսքերի կուտակման պատճառով պոչատարի է նմանվել

ԷկոԼուր

Ախթալայի լեռնահարստացուցիչ  կոմբինատի կողմից չվերահսկվող արդյունաբերական արտահոսքերի եւ շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող միջոցառումներ չիրականացնելու արդյունքում Ախթալա քաղաքում եւ եւ շրջակայքում հայտնվել են աղտոտման վտանգավոր աղբյուրներ: Դա Ախթալայի հանքավայրն է, որի ստորգետնյա հանքի միջով անցնում է Ախթալա գետը` ելքում հավաքելով ծանր մետաղների մի ամբողջ փունջ: Դա բազմաթիվ վայրերում արդյունաբերական լցակույտերի կուտակումն է  եւ Նազիկի ու Նահատակի պոչամբարները: Թունավոր հոսքերը լցվում են Ախթալա գետ, տարածվում շրջակա միջավայրում: Հենց այս արտահոսքերի պատճառով Ախթալա գետը նման է պոչատարի: Վերջերս

«Civil Voice» ՀԿ-ին հաջողվեց տեսանկարահանել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գիշերային արտանետումները:



15:10 Ապրիլ 17, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news