«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն մտադիր է զգալիորեն ավելացնել իր Գեղանուշ պոչամբարի ծավալը

«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն մտադիր է զգալիորեն ավելացնել իր Գեղանուշ պոչամբարի ծավալը

ԷկոԼուր

«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն մտադիր է զգալիորեն ավելացնել իր Գեղանուշ պոչամբարի ծավալը: Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշի ընդհանուր ստատիկ կայունության բարձրացման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի համաձայն, որի հանրային քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին` Կապանի քաղաքապետարանում, պոչամբարի ընդհանուր ծավալը կկազմի 11.37 միլիոն  մ3 8.7 միլիոն մ3-ի փոխարեն:

Գեղանուշի պոչամբարը մեծ վտանգ է ներկայացնում: 2009թ-ին Գեղանուշ գետի վարարման հետեւանքով պոչամբարի պատնեշը վնասվեց` մեծ վնաս պատճառելով շրջակա միջավայրին:

ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացության համաձայն` Գեղանուշի պոչամբարի շինարարությունն իրականացված է նախագծային փաստաթղթերին և առաջադրանքներին ոչ համապատասխան: Թերություններով և նախագծային շեղումներով է կառուցվել նաեւ Գեղանուշի պոչամբարի ջրատարը:

15:53 Սեպտեմբեր 07, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news