Գեղանուշի պոչամբարի հայտը գնալով ավելի է մտահոգություն առաջացնում

Գեղանուշի պոչամբարի հայտը գնալով ավելի է մտահոգություն առաջացնում

ԷկոԼուր

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի եւ էկոլոգիական հասարակայնության հետ հերթական կոնֆլիկտը պատահեց սեպտեմբերի 23-ին` Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշի ընդհանուր ստատիկ կայունության բարձրացման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկման ժամանակ:

Կոնֆլիկտի հիմնական պատճառը պոչամբարի ծավալի ավելացման հարցն է:

Հայտի համաձայն` պոչամբարի պատնեշի բարձրացման արդյունքում դրա ընդհանուր ծավալը կազմելու էր 11.37 միլիոն  խմ 2006թ-ի 8.7 միլիոն խմ նախագծային ծավալի փոխարեն:

Ինչպես Սյունյաց երկրին հայտնել է էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանը. «Հիմնական խնդիրն այն է, որ մենք չունենք որեւէ հստակ թիվ պոչամբարի ծավալների, պատվարի բարձրության, լցվածության վերաբերյալ: Թվերը, որոնք իրենք են ներկայացրել են, շատ խառն են եւ անարժանահավատ»:

Սյունյաց երկիրը նաեւ գրում է որ քննարկման ընթացքում չեն տրվել հետեւյալ հարցերի պատասխանները.

«ա) ի՞նչ խնդիրներից ելնելով է բարձրացվում եւ ամրացվում Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշը,

բ) առաջարկվող ծրագրի արդյունքում պոչամբարի տարողունակությունը չի՞ մեծանա արդյոք. չէ՞ որ 32 հա տարածք ընդգրկող պոչամբարի հյուսիսային պատնեշը կբարձրանա 40 մետրով,

գ) ի՞նչ ազդեցություն է ունենում եւ ունենալու Գեղանուշի պոչամբարը Կապանի եւ ազդակիր մյուս համայնքների բնակչության կյանքի եւ առողջության վրա,

դ) որքանո՞վ է լցված Գեղանուշի պոչամբարը եւ ինչքա՞ն դատարկ տեղ ունի պոչամբարը դեռեւս,

ե) ինչո՞ւ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն չի իրականացրել պոչամբարի ռեկուլտիվացիայի պահանջը՝ դեռեւս 2006-ին առաջադրված:

…. արդյո՞ք Կապանի կոմբինատը չի մտածում Գեղանուշ գյուղի տեղափոխման մասին…»:

Գեղանուշի պոչամբարը վերակառուցվել է Վերակառուցման եւ զարգացման  եվրոպական բանկի ֆինանսավորմամբ: Պոչամբարի շահագործումից հեոտո պոչամբարում տեղի են ունեցել մի քանի վթարներ: ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացության համաձայն` Գեղանուշի պոչամբարի շինարարությունն իրականացված է նախագծային փաստաթղթերին և առաջադրանքներին ոչ համապատասխան: Թերություններով և նախագծային շեղումներով է կառուցվել նաեւ Գեղանուշի պոչամբարի ջրատարը:

Հարց է առաջանում, թե արդյոք վերացվել են թերությունները եւ արդյոք իրականում Վերակառուցման եւ զարգացման  եվրոպական բանկը վերահսկել է այդ գործընթացը:

Լուսանկարը` www.syuniacyerkir.am կայքի:

15:48 Սեպտեմբեր 28, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news