Ահազանգ՝ աղբը կարող է լցվել Սեւանա լիճ

Ահազանգ՝ աղբը կարող է լցվել  Սեւանա լիճ

ԷկոԼուր

ԷկոԼուրն ահազանգ սատացավ Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցի «Աժդահակ» էկոակումբից, որ Սեւանա լիճ կարող է լցվել Գավառի աղբավայրի աղբը:

«Գավառի տարածաշրջանի աղբանոցի ողջ պարունակությունը քամու «թեթև ձեռքով» հայտնվել է Սևանա լճի հարևանությամբ գտնվող տարածքում: Գավառ-Սևան մայրուղու բավականին մեծ հատված դարձել է աղբի զոհ: Տարածքում եղած ծառերը «զուգվել» են բնության մեջ չինտեգրվող պոլիէթիլենային գույնզգույն տոպրակներով: Իսկ ամենատխուրն այն է, որ կենդանիները պլաստիկե շշերը և տոպրակները սնունդ համարելով, ուտում են, իսկ արդյունքը բոլորիս հայտնի է, որ շատ տխուր է: Էկոակումբի անդամները մտավախություն ունեն, որ այդ աղբի մեծ մասը կհայտնվի Սևանա լճում:

«Աժդահակ» էկոակումբը կոչ է անում Հայերիս համար այս դժվարին պահին լինենք մեր բնությանը աջակից և թույլ չտանք, որ Հայաստանը վերածվի աղբանոցի: Միավորվենք և կազմակերպենք մաքրման աշխատանքներ՝ հուսալով, որ պատկան մարմինները կպահպանեն աղբանոցների համար կիրառվող միջազգային ստանդարտները»,- նշված է «Աժդահակ» էկոակումբի հաղորդագրության մեջ:

17:25 Ապրիլ 05, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news