ՀՀ բնապահպանության նախարարությունում ներկայացվել են Նուբարաշենի գերեզմանոցի լիկվիդացման գործողությունները

ՀՀ բնապահպանության նախարարությունում ներկայացվել են Նուբարաշենի գերեզմանոցի լիկվիդացման գործողությունները

ԷկոԼուր

2016 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել Է «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանը: Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում՝ քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ լիածավալ ծրագրի առաջընթացի և խնդիրների մասին զեկույցով հանդես եկած Գ. Ղարագեբակյանը, մասնավորապես ներկայացրել է ժամկետանց թունաքիմիկատների Նուբարաշենի գերեզմանոցի լիկվիդացման գործողությունները և նշել, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ոչնչացնել հանրապետության տարբեր տարածքների պահեստարանների մնացորդային ժամկետանց թունաքիմիկատները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Կ. Եսայանը ներկայացրել է «Ժամկետանց թունաքիմիկատների վերացման և կանխարգելման կարողությունների բարելավում` իբրև նախկին Խորհրդային Միության երկրներում չօգտագործված վնասակար քիմիական նյութերի հետ կապված խնդիրների լուծման օրինակ» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում նախկին «Հայբերրիություն» գիտաարտադրական միավորման շրջանային և միջշրջանային ստորաբաժանումների պահեստներում իրականացված ժամկետանց պեստիցիդների գույքագրման արդյունքները:

Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Ա. Ալեքսանդրյանը՝ խոսելով «Հայաստանի Հանրապետությունում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ցանկի վերաբերյալ: Նա նշեց, որ միջոցառումների ցանկը համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ և նախատեսվում է ս.թ. սեպտեմբեր ամսին ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:

Տիկին Ա. Ալեքսանդրյանը ներկայացրեց տեղեկատվություն «Առկա լավագույն տեխնոլոգիայի և բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի վերաբերյալ՝ հայտնելով, որ սույն թվականի հուլիսի 21-ից 22-ը Երևանում կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված «Կոշտ կենցաղային թափոնների կառավարում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար» ուսուցողական աշխատաժողովը, որին մասնակցել են թափոնների կառավարման ոլորտին առնչվող ներկայացուցիչներ՝ հրավիրված ՀՀ բոլոր մարզերից, բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժիններից, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ:

Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետը ներկայացրել է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի թիվ 293-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի նպատակն է «Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը» լրացնել «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա՝ նոր քիմիական նյութերով և թունաքիմիկատներով:

18:40 Օգոստոս 15, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news