Կառավարությունն ԱԺ-ին է ներկայացնում հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթ

Կառավարությունն ԱԺ-ին է ներկայացնում հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթ

ԷկոԼուր

Կառավարությունը ԱԺ-ին է ներկայացնում հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթ:: Այս փոփոխությունները վերաբերում են ընդերգօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը: Կառարությունն առաջարկում է բոլոր ընդերքօգտագործող ընկերություններին ունենալ թափոնների կառավարման պլան: Եթե պլանով նախատեսած միջոցառումները չիրականացնեն, դրանց կատարման լիազորությունները կանցնեն ՀՀ բնապահպանության նախարարությանը, իսկ ընկերությունը կտրամադրի ֆինանսներ:


Նաև նախատեսվում է առաջացած ընդերքօգտագործման թափոնների վերամշակում: Փոփոխություններով նախատեսված է արտադրական լցակույտերը համարել ընդերքօգտագործման թափոն, ինչ մինչև հիմա չի եղել և լցակույտերը համարվել են ապարների կուտակումներ: Եթե կգտնվի ընդերքօգտագործման թափոնները վերամշակել ցանկացող, ապա նա պետք է վճարի ռոյալթի:

Կառավարությունը որոշումն ընդունեց սույն թվականի սեպտոմբերի 2-ին: Ազգային ժողով ներկայացված օրենսդրական փաթեթով փոխոխություններ են նախատեսված Ընդերքի մասին ՀՀ «Թափոնների մասին» ՀՀ օրենքում, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում:

15:08 Սեպտեմբեր 07, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news