Սյունիքի մարզի Վարարակ գետը հակասանիտարական վիճակում է

Սյունիքի մարզի Վարարակ գետը   հակասանիտարական վիճակում է

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Վարարակ գետը հակասանիտարական վիճակում է: Վարարակ գետը Որոտան գետի ձախ վտակն է։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար լեռնագագաթի հարավ-արևելյան լանջից:

Գետը աղտոտվում է 21000 բնակիչ ունեցող Գորիս քաղաքի և մոտակա գյուղերի կոյուղաջրերով և կենցաղային աղբով: Աղբը հասնում է 4 ՓՀԷԿ-եր, որոնք կառուցված են Վարարակ գետի վրա` «Քարահունջ», «Սեկա», «Վալ», «Վարարակն» փոքր ՀԷԿ-եր:
ԷկոԼուրի ֆոտոխցիկն արձանագրեց ՓՀԷԿ-երի աղբահավաք ցանցերի վրա պարբերաբար հավաքվող աղբը` պլատսիկ թափոններ, հագուստ, սննդային մնացորդներ, սատկած կենդանու մարմին...:
«Օրվա ընթացքում մի քանի անգամ մենք հավաքում ենք գետի աղբը, մեր միջոցներով մեքենա ենք վարձում, որպեսզի այս աղբը դուրս հանենք ՀԷԿ-ի տարածքից: Աղբը դարձել է մեր թշնամին, ու չգիտենք, թե այդ հարցը ինչպես լուծել»,- մեզ հետ զրույցում ասաց փոքր ՀԷԿ-երից մեկի աշխատակիցը:
ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի եվ տեղեկատվության կենտրոնի տվյալներով Վարարակ գետի քիմիական աղտոտվածությունը 3-րդ դասից հասնում է ամենավատ` 5-րդ դասի` Գորիս քաղաքով անցնելուց հետո: Կենտրոնի տվյալների համանձայն` գետը աղտոտված է նիտրիտ, նիտրատ և ֆոսֆատ իոններով, ամոնիումով: Ի տարբերություն քիմիական աղտոտվածության գնահատման, ՀՀ առողջապահության նախարարության կողմից Վարարակ գետի սանիտարական վիճակի գնահատական չկա:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

15:37 Սեպտեմբեր 07, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news