Երևանում նախատեսվում է գործարկել կենսաօրգանական, կլինիկական թափոնների ոչնչացման համալիր

Երևանում նախատեսվում է գործարկել կենսաօրգանական, կլինիկական թափոնների ոչնչացման համալիր

ԷկոԼուր

«Վակ Քոնսալթին» ընկերությունը նախատեսում է իրականացնել կենսաօրգանական (սպանդային), կլինիկական թափոնների ոչնչացում: Ընկերությունը այդ գործունեության համար հայտ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության:

Փաստաթղթի համաձայն` ընկերությունն թափոնների ոչնչացումն իրականացնելու է ինչպես ջերմային վնասազերծման համալիրում, այնպես էլ պատվերների վայրում: Համալիրի օրական առավելագույն արտադրողականությունը 600 կգ է, իսկ լիարժեք ծանրաբեռնվածության տարեկան առավելագույն արտադրողականությունը կկազմի՝ 132 տ: Թափոնների ջերմային վնասազերծման ընթացքում առաջացած մոխիրը կարող է կազմել թափոնների ընդհանուր քանակի 2 - 5 տոկոսը:

Գործունեության հիմնական պատվիրատուներն են լինելու սպանդանոցները, խոշոր անասնապահական տնտեսությունները և մսամթերք արտադրող կազմակերպությունները, հիվանդանոցները և բժշկական կենտրոնները, գյուղմթերք վերամշակող կազմակերպությունները, օրգանական նյութեր օգտագործող կամ արտադրող ձեռնարկությունները:

Որպես գործունեության ռիսկեր հայտում նշվում է. «Թափոնները կարող են պարունակել տոկսիկ նյութեր, հանդիսանալ վարակի աղբյուր: Համալիրը գործում է բարձր ջերմաստիճանային ռեժիմում և վթարների դեպքում վտանգ է առաջանում սպասարկող անձնակազմի համար: Շարժական պայմաններում համալիրը օգտագործում է բենզին, որի արտահոսքի դեպքում հնարավոր է հողային ռեսուրսների աղտոտում: Թափոնների ոչ ճիշտ պահեստավորման կամ վնասազերծման արդյունքում հնարավոր է հողային ռեսուրսների աղտոտում, ինչպես նաև վտանգ է առաջանում սպասարկող անձնակազմի համար: Դիզելային վառելիքի այրման ռեժիմի խախտման դեպքում կլինեն ծխագազեր և հոտ»: Ռիսկերի ազդեցությունը նվազեցնելու և փոխհատուցելու նպատակով ընկերությունը նախատեսում է մշակվել բնապահպանական, սոցիալական միջոցառումներ և բնապահպանական կառավարման պլան:

Թափոնների ոչնչացման համալիրի հիմնական տեղադրման վայր է ընտրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն»-ի տարածքը, որը գտնվում է Երևան քաղաքի հարավային ծայրամասում՝ արդյունաբերական շրջանում:Դրա շրջակայքում 120 մետր հեռավորությունից սկսած գտնվում են Խարբերդի այգեգործական ընկերության առանձին շինություններ և տներ:

Նախագծի վերաբերյալ 2-րդ հանրային լսումները կկայանան 2017թ. հոկտեմբեր 11-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Մասիսի խճուղի 107/2 հասցեում:

17:37 Հոկտեմբեր 02, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news