Աղբակույտեր, գարշահոտություն Հրազդանի կիրճի 3,5 կմ երկարությամբ տարածքում

Աղբակույտեր, գարշահոտություն Հրազդանի կիրճի 3,5 կմ երկարությամբ տարածքում

ԵՊՀ-ի ուսանողուհի Լիանա Քոչայան՝ հատուկ ԷկոԼուրի համար

Ռեստերաններ, մոթելներ, գարշահոտություն, աղբակույտեր, առնետներ. ահա թե ինչ պատկեր ունի Հրազդանի կիրճի 3,5 կմ երկարությամբ տարածքը: 

Մենք այցելցինք Հրազդանի կիրճ:  «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրից մինչ «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիր ընկած 3,5կմ տարածքում կան ավելի քան 15 ռեստերաններ, հյուրանոցներ ու սննդի այլ «օբյեկտներ»՝ «Ֆլորենսիա», «Ձոր», «Փարվանա», «Արջանոց», «Մոնտե Քրիստո», «Երևանյան գիշերներ», «Բարդիներ», «Գեղամա», «Նաբերեժնի», «Հավանա», «Ուրարտու», «Նոր Ձորաբերդ»…:

Այդ օբյեկտների ամբողջ կոյուղաջրերը թափվում են Հրազդան գետ: Բացի կոյուղաջրերից, գետը աղտոտված է նաեւ կենցաղային աղբով:

«Փարվանա»-ի hետնամասում, որտեղից դուրս են գալիս կոյուղու խողովակները, վխտում են առնետները:

Ամեն 100-150 մետր հեռավորության վրա տեղադրված են «SANITEK»-ի զույգ աղբամաններ, սակայն դրանք դատարկ են, փոխարենը շրջապատը լցված է աղբով:

Շինարարական աղբ է կուտակված ռեստորաններից մեկի դիմաց:

Հրազդանի կիրճի այցելուներն էլ ունեն իրենց ներդրումը  թե՛ գետի մերձակա տարածքի, թե՛ գետի հունի աղտոտման գործում՝ ոգելից և զովացուցիչ խմիչքների շշեր, տոպրակներ, բաժակներ, ափսեներ և այլ կենցաղային աղբ:

Գետի ափին կա վուլկանացման կետ, որտեղ կայանված են կիսաքանդ մեքենաներ: Այդ մեքենաների մասերն ամբողջովին ջրի մեջ են:

Սույն թվականի ապրիլի սկզբին Երեւանում անցկացվեց շաբաթօրյակ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ մաքրվել են մայրաքաղաքի բոլոր վարչական տարածքները, սակայն,հավանաբար, Հրազդանի կիրճը դուրս է մնացել այս միջոցառումից:

Մեզ հետ զրույցում ձկնորս Մանվելը, ով մոտ 15 տարի է՝ Հրազդան գետից ձուկ է որսում, ասաց, որ տարածքը 50-60%-ով աղտոտում են հենց քաղաքացիները. «Շատ  անփույթ են, փնթի են… ջրի աղտոտվածությունը շատ է, սակայն ձուկ որսալ հնարավոր է»:

Նշենք, որ, ըստ  ՀՀ բնապահպանության նախարարության  «Շրջակա  միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների,  Հրազդան գետը Երևան քաղաքից ներքև ընկած հատվածում ունի 5-րդ  դասի  ամենաբարձր  աղտետվածության ցուցանիշ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Լուսանկարները՝ Լիանա Քոչարյանի

17:37 Մայիս 18, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news