Նուբարաշենցիների հիմնական պահանջը աղբավայրի վերաբերյալ չի կատարվել

Նուբարաշենցիների հիմնական պահանջը աղբավայրի վերաբերյալ չի կատարվել

ԷկոԼուր

Նուբարաշենի աղբավայրի գարշահոտությունը նվազել է, սակայն բնակիչների հիմնական պահանջը չի կատարվել: «Մեր ակցիայից հետո որոշ աշխատանքներ արեցին, տեխնիկա բերեցին,հողով ծածկեցին ճամփեզրին հասած աղբը: Գարշահոտությունն էլ նվազել է, չեմ կարող ասելինչից է, միգուցե եղանակից է: Երբեմն կարողանում ենք տան բակում գոնե սուրճ խմել: Բայց մեր պահանջը չի կատարվել: Մենք պահանջել էինք ամբողջությամբ ծածկել աղբավայրը:Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ համապատասխան տեխնիկա չունեն»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասացին Նուբարաշենի բնակիչները: Ըստ պաշտոնական տեղեկատվության` Նուբարաշեն վարչական շրջանում ապրում է 9700 մարդ:

Հիշեցնենք, որ օգոստոսին բնակիչները փակել էին աղբավայրի հարևանությամբ գտնվող մայրուղին, ապաակցի անցկացրել Երևանի քաղաքապետարանի մոտ:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը բնակիչներին վստահեցրել է, որ 2 տարի հետո նոր աղբավայր կլինի, և խնդիրը վերջնական լուծում կստանա:

Նոր աղբավայրը կառուցվելու է 26 միլիոն եվրոյի վարկային դրամաշնորհային միջոցներով: Դեռ աղբավայրի շինարարական աշխատանքները չեն մեկնարկել:Նոր աղբավայրում չի նախատեսվում աղբի տեսակավորում և վերամշակում, հետևաբար, աղբավայրը հիմնական խնդիրները չի լուծի, կամ կլուծի մասնակի:

Նուբարաշենի աղբավայր օրական բերվում է 1000-1200 տոննա աղբ, տարեկան`365-440 հազարտոննա, 1950-ականներից սկսած, որոնք ոչ տեսակավորվում են, ոչ վերամշակվում: Այստեղ կուտակվում են սնդիկ, կապար, ծանր մետաղներ պարունակող նյութեր, պլսատիկ և սինթետիկ նյութեր, որոնք վնասակար են առողջության համար:

17:28 Սեպտեմբեր 18, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news