ՀՀ կառավարությունը սկսել է տեսակավորել իր թափոնները

ՀՀ կառավարությունը սկսել է տեսակավորել իր թափոնները

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը` ներառյալ 12 նախարարությունները և նրանց ստորաբաժանումները, սկսել են տեսակավորել պլաստիկը, թուղթը, մետաղը և ապակին 2018թ-ին մեկնարկած «Recycle it!» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի,թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Ծրագիրն իրականացնում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը (ISSD ՀԿ)՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և Կոկա Կոլա հիմնադրամի ֆինանսավորմամբ:

ISSD ՀԿ -ի համաձայն՝ կառավարությունում և պետական այլ կառույցներում տեղադրվել են 50-ից ավել տեսակավորման ամաններ, իսկ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում տեղադրվելու են 30-ից ավել լրացուցիչ ամաններ։ Մեկնարկից ի վեր ծրագրին միացել են ավելի քան 200 կազմակերպություններ (ներառյալ 80 կրթական հաստատություններ), իսկ շահառուների թիվը գերազանցում է 200.000-ը։

Ս.թ. սեպտեմբերին ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ-ի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ Երևանի կենտրոն վարչական շրջանում տեղադրվելու են պլաստիկ շշերի համար նախատեսված երկու բաժնից բաղկացած 13 տեսակավորման ամաններ.

• Պոպլովոկի այգի (2 հատ)
• Կոմիտասի պուրակ (1 հատ)
• Կասկադ (1 հատ)
• Հյուսիսային պողոտա (3 հատ)
• Անգլիական այգի (2 հատ)
• Կարապի լիճ (1 հատ)
• Հանրապետության հրապարակ (1 հատ)
• Խաչքարերի պուրակ (2 հատ)

ISSD ՀԿ-ն հայցում է բոլոր քաղաքացիների աջակցությունը Հայաստանում թափոնների տեսակավորման մշակույթի ամրապնդման համար՝ խնդրելով տեսակավորման աման նետել համապատասխան թափոնները։

17:46 Սեպտեմբեր 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news