Ցիանային պոչամբարը աղտոտում է Արարատյան արտեզյան ավազանը

Ցիանային պոչամբարը աղտոտում է Արարատյան արտեզյան ավազանը

ԷկոԼուր

Եթե հանքարդյունաբերական ընկերությունները չլուծեն պոչամբարների հետ կապված խնդիրները, ապա Բնապահպանության նախարարությունը լուրջ մոտեցումներ կցուցաբերի` ընդհուպ մինչեւ դադարեցնելով ընկերությունների գործունեությունը: Այս մասին օգոստոսի 11-ին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը իր 100-օրյա աշխատանքային գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակը:

Արձագանքելով ՀՀ բնապահպանության նախարարի հայտարարությանը` ԷկոԼուրը սկսում է հրապարակել պոչամբարների վերաբերյալ ԷկոԼուրի իրականացրած մոնիտորինգի արդյունքները:

Այսպես, Արարատի մարզում` Արարատ քաղաքի մոտ գտնվում է  «GeoProMining Gold» ընկերությանը պատկանող ցիանային պոչամբարը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական տվյալների` 12 մլն խմ  նախագծային ծավալ ունեցող այս պոչամբարը 2012թ-ին արդեն իսկ լցված է եղել 10 մլն խմ պոչանքով: 2012թ-ից սկսած պոչամբարի լցվածությունը զգալիորեն մեծացել է, քանի որ «GeoProMining Gold»-ը ամենաքիչը երկու անգամ մեծացրել է Սոտքի ոսկու հանքավայրի հանքաքարի արդյունահանման ծավալները: Պոչամբարը չունի մեկուսիչ շերտ, ինչի պատճառով մետաղներն աստիճանաբար ներթափանցում են խորքը, որտեղ  գտնվում է արտեզյան ջրերի հզոր ավազան:

16:12 Օգոստոս 14, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news